News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատության է ենթարկել միջազգային կոալիցիային՝ իր կարծիքով ավելորդ կենտրոնացման համար սիրիական Քոբանի քաղաքի ռմբակոծության գործողություններ վրա: Այս  հայտարարությունը նա կատարել է Ֆրանսիայի մայրաքաղաքում մամուլի ասուլիսի ժամանակ, որտեղ այցով գտնվում է Թուրքիայի նախագահը:

«Ինչո՞ւ են միջազգային կոալիցիայի ուժերը մշտական ռմբակոծության ենթարկում Քոբանի քաղաքը, ինչո՞ւ չեն հարձակվում այլ քաղաքների վրա: Մշտապես խոսքը Քոբանիի մասին է, որը մոտ է թուրքական սահմանին»,- նշել է Էրդողանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պաշտպանել է նրա կարծիքը: Նրա խոսքով՝ Սիրիայում այլ քաղաքներ կան, որոնց այսօր սպառնում են «Իսլամական պետության» զինված խմբավորումները: Նա ընգդծել է, որ Ֆրանսիայի համար կարեւոր նշանակություն ունի Հակեպ քաղաքը:

Միեւնույն ժամանակ Օլանդը նշել է, որ «նույնիսկ եթե Քոբանիի բնակիչները լքեն քաղաքը, հարկավոր կլինի ռազմական աջակցություն ցույց տալ նրա զինվորներիին»: «Եվ այս հարցում մեր հույսը Թուրքիան է»,- հավելել է նա:

«Այս պահին մենք աջակցում ենք «Սիրիական ազատ բանակին» եւ Սիրիայի դեմոկրատական ընդդիմության ջոկատներին»,- նշել է նաեւ Ֆրանսիայի նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ