News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Երեւանի քաղաքացիները այսուհետեւ իրենց ամուսնությունները կգրանցեն ՀՀ նոտարական պալատի նորաբաց գրասենյակում գտնվող Ամուսնությունների պալատում: Զաքյան 3 հասցեում գտնվող՝ նոտարական նոր գրասենյակի պաշտոնական բացմանն այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ներկա էին Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

«Ուզում եմ արձանագրել, որ մենք վերջապես երեւանցուն վերադարձրինք ամուսնության պալատը: Թեեւ այն իր շքեղությամբ չի կարող համեմատվել մեր Երիտասարդական պալատում՝ Կուկուռուզնիկում գտնվող ամուսնությունների պալատի հետ, բայց սա մի փոքր հատուցում համարեք նրա դիմաց, որ երեւանցին կորցրեց ժամանակին»,-բացմանն ասաց Հովհաննես Մանուկյանը՝ նշելով, նոր գրասենյակը բացելու նպատակը ավելի որակյալ ծառայությունների մատուցումն է:

Նախարարը տեղեկացրեց, որ կառավարությունը համագործակցում է տեղական ինքնակառավարման մարմինների  հետ, որպեսզի մարզերում նույնպես ստեղծվեն  գեղեցիկ կահավորված դահլիճներ, որտեղ մարդիկ կգրանցեն իրենց ամուսնությունները եւ ծնունդները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ