Ռուսաստանցի տիեզերագնաց Օլեգ Արտյոմովը ցույց է տվել, թե ինչպես պետք է սելֆի անել միջազգային տիեզերակայանում:
Ինքնանկարի համար տիեզերագնացը լուսանկարչական խցիկ է օգտագործել, որն անկշռության պայմաններում թեւածել է օդում: Արտյոմովը խցիկի գործարկման կոճակը չի սեղմել, քանի որ սարքը միացված է եղել համակարգչին:
Ըստ Gazeta.ru-ի, սեպտեմբերին հաղորդվում էր, որ կես տարի տեւած գործուղումից հետո Երկիր են վերադարձել ռուսաստանցի տիեզերագնացներ Ալեքսանդր Սկվորցովը եւ Օլեգ Արտյոմովը, ինչպես նաեւ NASA-ի տիեզերագնաց Սթիվեն Սվոնսոնը: Նրանք միջազգային տիեզերակայանում 170 օր են անցկացրել: