News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բնապահպանության նախարարությունը մտորում է Սեւանա լճում ձկնորսությունն ամբողջությամբ արգելելու մասին: Այս մասին հոկտեմբերի 31-ին խորհրդարանում լրագրողներին հայտարարեց Հայաստանի բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը: Նրա խոսքով, եթե հիմա այնտեղ կարելի է միայն խեցգետին որսալ, ապա իրավիճակի վատթարացումից խուսափելու համար՝ գերատեսչությունը մտածում է ձկնորսությունն ամբողջությամբ արգելելու մասին:

Պաշտոնյան նշեց, որ ներկայում Բնապահպանության նախարարությունը Ֆինանսների նախարարության հետ համատեղ ստուգումներ է կատարում Սեւանի ափամերձ ռեստորաններում, որպեսզի պարզի, արդյո՞ք նրանք ձուկը որսագողներից են գնում:

«Սակայն պրակտիկան ցույց է տալիս, որ միայն պատժամիջոցները բավարար չեն: Մարդիկ պետք է ավելի գիտակից լինեն եւ հասկանան, որ Սեւանն իրենց սեփականությունը չէ, այն հարկավոր է ամբողջ երկրին: Նրա պաշարներն անսպառ չեն»,- ասաց նախարարը:

Գրիգորյանը նկատեց, որ գործող կարգի համաձայն՝ երեկոյան ժամը 6-ից հետո նախարարության տեսուչներն իրավունք չունեն պարեկություն անել լճում: Այդ պատճառով անօրինական որսը, որպես կանոն, կատարվում է գիշերը, կյանքի համար վտանգի առկայությամբ: «Բայց ինչ-որ հարցում նաեւ մենք ինքներս ենք մեղավոր: Երբ լճի մոտ ռեստորան ենք գնում, անմիջապես Սեւանի կոլորիտ ենք ուզում, տեղական թարմ ձուկ: Իսկ եթե գողությունը պահանջարկ ունի, ուրեմն շարունակվելու է»,- ամփոփեց բնապահպանության նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ