News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հաշմանդամություն ունեցող օդաչուները եւ զոհված օդաչուների ծնողներն այսօր՝ հոկտեմբերի 31-ի երեկոյան հավաքվել էին կառավարության շենքի ետնամուտքի մոտ՝ հանդիպելու ՀՀԿ ԳՄ նիստին շտապող Հովիկ Աբրահամյանին:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ օդաչուները խնդրում էին հանդիպում վարչապետի հետ, քանի որ իր խոստացած օրվանից մեկ շաբաթ արդեն անցել է:

«Քանի հոգի ասեք, կգանք, շնորհակալություն, պարոն վարչապետ»,- դիմեցին հաշմանդամություն ունեցող օդաչուները՝ նշելով, որ նվեր են պատրաստել նրա համար:

Հովիկ Աբրահամյանը խոստացավ նոյեմբերի 1-ին ընդունել հավաքվածներին:

Հիշեցնենք, որ Արմավիա» ընկերությունը «Հայկական ավիաուղիները» ձեռք բերելուց հետո այդ ընկերության իրավահաջորդ չի ճանաչվել։  Մինչեւ 2004թ. լուծարվող կազմակերպությունների դեպքում, երբ իրավահաջորդը չէր լինում, պետությունը փոխհատուցում էր այդ գումարները: Սակայն 2004-ից հետո կատարված օրենսդրական փոփոխությամբ պետությունն այդ պարտավորությունը չունի։ «Հաշմանդամ օդաչուների միություն» հասարակական կազմակերպության անդամները պահանջում են փոխհատուցել իրենց առողջությանը հասցված վնասը: Նշենք, որ նրանք աշխատանքի ընթացքում ձեռք են բերել մասնագիտական հիվանդություններ, որը գործատուն պետք է փոխհատուցեր, սակայն նրանց 2006-ից ոչ մի փոխհատուցում չի տրվել, գումարը կազմում է 570 մլն դրամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ