News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղը, իսկ ավելի ճիշտ՝ Արցախը, հայկական հող է եւ միշտ է եղել: Այս մասին հոկտեմբերի 31-ին կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց խորհրդարանի փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

«Ես չեմ, որ պետք է խոսեմ այն մասին, որ այդ հողը հայկական է: Դեռեւս անտիկ ժամանակներում այդ մասին վկայություններ են թողել Ստրաբոնը, Պտղոմեոսը, Պոլիբիոսը, իսկ ժամանակակից շրջանից կարող եմ նշել շատերի համար հեղինակավոր «ԽՍՀՄ պատմության ակնարկներ» հրատարակությունը, որտեղ ասվում է, որ Ղարաբաղը կամ, ավելի ճիշտ, Արցախը, մինչեւ Արաքս եւ Կուր գետերի միախառնումը, Հայաստան է: Կարելի է հիշել նաեւ պատմաբան Անատոլի Նովոսելցեւին: Այդ մասին խոսվում էր ինձանից 2200 տարի առաջ, ասվում է նաեւ հիմա»,- ընդգծեց Շարմազանովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ