News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել ռուսական դերասան Միխայիլ Պորեչենկովի նկատմամբ: ՌԲԿ Ուկրաինայի փոխանցմամբ, այս մասին Facebook-ի իր էջում գրել է այդ երկրի ՆԳ նախարար Արսեն Ավակովը:

«Միխայիլ Պորոչենկովը, զինված բանդայի կազմում ժամանելով Դոնեցկ, անձամբ մասնակցել է ավտոմատ զենքից ուկրաինական զինված ուժերի ստորաբաժանումների գնդակոծությանը: Այդ կադրերը շրջել են հեռուստաէկրաններով՝ ամբողջ ծավալով մերկացնելով Ռուսաստանի այդ քաղաքացու կողմից Ուկրաինայի տարածքի նկատմամբ հանցագործության կատարումը: Ուկրաինայի Քրեական օրենսգրքի համաձայն՝ նման հանցագործությունը պատժվում է 7-12 տարի ժամկետով ազատազրկմամբ»,- Ավակովի հաղորդագրությունն է մեջբերում աղբյուրը:

Պաշտոնյան նշել է, որ Պորեչենկովի նկատմամբ հետախուզում է հայտարարվելու: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, Պորեչենկովը ժամանել է Դոնեցկ՝ «Պոդդուբնի» ֆիլմի պրեմիերային: Ուկրաինական իշխանությունները ֆիլմի ցուցադրությունն արգելել են:

Տեսանյութի ի հայտ գալուց հետո, որտեղ Պորեչենկովը խոշոր տրամաչափի գնդացրից կրակելու վերաբերյալ զինյալների առաջարկին համաձայնությամբ է պատասխանել, համացանցում դերասանի գործողությունների ակտիվ քննարկում է սկսվել: Ոմանք դերասանին ահաբեկիչների հանցակից են անվանել, իսկ մյուսները նրա գործողություններում ոչ մի վարկաբեկող բան չեն նկատել, քանի որ տեսանյութից պարզ չէ, Պորեչենկովը որեւէ թիրախի ուղղությամբ է կրակում, թե՝ ոչ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ