News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բելառուսից բերված տրակտորները, որոնք Հայաստանում տարածում է Գյուղատնտեսության նախարարությունը, ֆերմերների մոտ չափից շատ պահանջարկ ունեն: Այս մասին հոկտեմբերի 31-ին լրագրողներին հայտարարեց Հայաստանի Գյուղատնտեսության նախարարության գյուղտեխնիկայի պետական տեսչության ղեկավար Վարդան Ղուշչյանը:

Նա նաեւ հավելեց, որ բելառուսական գործընկերների հետ համատեղ ծրագիրը սկսվել է ավելի քան մեկ տարի առաջ: Առաջին խմբաքանակի տրակտորները 6.7 մլն դրամ արժեին, իսկ այժմյան եւ երրորդ խմբաքանակինը՝ 7.2 մլն դրամ: Բելառուսական կողմի հետ պայմանավորվածության համաձայն, այդ գինը չի բարձրանալու: Ամեն դեպքում, նույնիսկ այժմյան արժեքը 25%-ով ցածր է, քան այն 9.8 մլն-ը, որով Մինսկի տրակտորաշինական գործարանի նույն մոդելները վաճառվում են Հայաստանի շուկայում:

Տրակտորները կարելի է ձեռք բերել միանգամից կամ լիզինգով՝ տարեկան 9%-ով, մինչեւ 6 տարի ժամկետով եւ 20% կանխավճարով: «Մեր նման փոքր հանրապետությունում մեկուկես տարվա ընթացքում մենք հայ-բելառուսական ծրագրով շուրջ 300 տրակտոր իրացրեցինք: Համեմատության համար նշենք, որ այլ ծրագրերով մենք միանգամից 5-7 տրակտոր ենք իրացնում»,- ասաց Ղուշչյանը:

Նա կտրուկ հերքեց բելառուսական տեխնիկայի ցածր որակի մասին կարծիքը՝ նշելով, որ գին-որակ հարաբերակցության պարագայում այն օպտիմալ տարբերակ է հայ ֆերմերների մեծ մասի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ