News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում ՀՆԱ-ի յուրաքանչյուր 1% անկումը կարող է 0.4%-ով այն կրճատել Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի ածխաջրածիններ ներմուծողների մոտ: Այս մասին ասված է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ)՝ Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի գծով Տարածաշրջանային տնտեսական հերթական կանխատեսման մեջ: Այդ երկրների խմբում ԱՄՀ-ն ներառում է Հայաստանը, Վրաստանը, Տաջիկստանն ու Ղրղզստանը:

Ըստ վերլուծության, նավթ եւ գազ արտահանողների պարագայում (Ղազախստան, Ուզբեկստան, Թուրքմենստան, Ադրբեջան) նման անկումը կարող է միայն 0.15% ՀՆԱ «պոկել»: Ռուսաստանը կարող է ավելի պակաս թուրքմենական գազ գնել, բայց նավթ արտահանողների վրա Ռուսաստանի իրավիճակն ավելի պակաս կազդի. նրանց շուկան երկրի մեկ երրորդն է:

Արդյունքում բոլոր 8 երկրներում ոչ ածխաջրածնային արտահանումը կարող է կրճատվել 0.75%-ով, իսկ Ռուսաստանից դրամական փոխանցումները՝ 1.5%-ով: Տեղական արժույթի հանդեպ արժեզրկված ռուսական ռուբլին կարող է ավելի շատ նվազեցնել այդ փոխանցումների գնողունակությունը:

Ռուսաստանից դրամական փոխանցումների կախվածությունը եւ հիմնականում դեպի Մոսկվա առեւտրային կապերի կողմնորոշումը կարող է այդ երկրներում 2014 թվականին կարող է ՀՆԱ-ի 5.6%-ից մինչեւ 4.6%-ի միջին աճի կրճատման հանգեցնել՝ չնայած Վրաստանում ակնկալվող տնտեսական ակտիվության վերականգնմանը: Կայուն վերականգնման պետք է սպասել 2015 թվականից: Դրան կնպաստեն Հայաստան գազի կայուն մատակարարումները՝ ռուսական «Գազպրոմ»-ի հետ 5-ամյա պայմանագրի շնորհիվ, եւ խոշոր ենթակառուցվածքային նախագծերը Ղրղզստանում:

«Գազպրոմ»-ի հետ համաձայնագիրը Հայաստանին կօգնի չափավորել էներգակիրների աճող գները, իսկ 2013 թվականի աշնանը եվրապարտատոմսերի թողարկումը՝ մեղմացնել կաշկանդված ֆինանսական հնարավորությունները: Ամեն դեպքում, բարեփոխումների ներդրմամբ բիզնեսի համար ռիսկերը պահպանվում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՕՊԵԿ+-ի երկրները երկարաձգել են նավթի արդյունահանման կրճատումները մինչև հունիսի վերջ
Հունվարին Ղազախստանն ու Իրանը չեն կատարել կրճատման իրենց պարտավորությունները, սակայն խոստացել են...
Brent-ը նվազել է մինչև 81,33 դոլար մեկ բարելի դիմաց
Անցած շաբաթ երկու ապրանքանիշերն էլ էժանացել են ավելի քան 2%-ով...
Հնդկաստանն առաջ է անցել Հոնկոնգից՝ դառնալով աշխարհի չորրորդ խոշորագույն ֆոնդային շուկան. Bloomberg
Հնդկական բաժնետոմսերը ծաղկում են՝ շնորհիվ արագ աճող մանրածախ ներդրողների բազայի և կորպորատիվ մեծ եկամուտների...
Bloomberg. Սաուդյան Արաբիան կնվազեցնի նավթի գները բոլոր տարածաշրջանների համար
Նավթի սպառումը սովորաբար նվազում է փետրվար և մարտ ամիսներին, երբ նավթավերամշակման գործարաններ...
2024 թվականը կլինի ամենամեծ փլուզման տարին․ ամերիկացի տնտեսագետ
Նա կանխատեսել է Մեծ դեպրեսիա․․․
Նավթի գներն աճում են՝ մեկ օր առաջ տեղի ունեցած անկումից հետո
Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0,49%-ով՝ հասնելով բարելի դիմաց 90,27 դոլարի...
Ամենաշատ