News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում կրքերը չեն հանդարտվում։ Երեկ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ մեր տեղեկություններով՝ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում դատապարտյալներից մեկը ՔԿՀ-ի պետ Ավետիս Ստեփանյանի դեմ ցուցմունքներ է տվել՝ նրան մեղադրելով դատապարտյալներից գումար վերցնելու մեջ։ Չնայած ՔԿՀ պետը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել էր, թե տեղյակ չէ, որ դատապարտյալներն իր անունն են տվել, «Կոշից» ստացված տեղեկություններն այլ զարգացումների մասին են վկայում։ Ըստ այդ տեղեկությունների՝ օրերս ՔԿՀ պետին հրավիրել են դատախազություն։ Իսկ նախօրեին էլ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն են այցելել ՔԿՀ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ