News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում թափուր են պետական կառավարման համակարգի երկու կարեւորագույն պաշտոններ, նույնիսկ կարելի է ասել երեք՝ տարածքային կառավարման նախարարի պաշտոնը, փոխվարչապետի պաշտոնը եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը: ԱԱԽ քարտուղարի պաշտոնը թափուր է արդեն ամիսներ, իսկ տարածքային կառավարման նախարարի եւ փոխվարչապետի պաշտոնը թափուր է արդեն մի քանի շաբաթ, եւ հայտնի էլ չէ, թե այս պաշտոնների նշանակումները երբ տեղի կունենան:

Այս իրավիճակը չի կարելի սովորական համարել, որովհետեւ խոսքը վերաբերում է ցանկացած պետական օրգանիզմի համար առանցքային պաշտոնների: Սակայն Հայաստանում, իհարկե, իրավիճակը պետք է չափել ոչ թե պետական օրգանիզմի, այլ քրեաօլիգարխիկ համակարգի անհրաժեշտությունների կամ տրամաբանության տեսանկյունից: Իսկ այդ տեսանկյունից՝ թափուր պաշտոնները վկայում են ներհամակարգային ճգնաժամի մասին, որովհետեւ Հայաստանում կարեւոր նշանակումները կատարվում են, բնականաբար, համակարգի բոլոր սեգմենտների գործոնը հաշվի առնելով, փոխհամաձայնեցնելով: Միանձնյա նշանակումներ հնարավոր են, սակայն պաշտոնների թափուր կարգավիճակը վկայում է, որ Սերժ Սարգսյանն այսօր միանձնյա նշանակումներ անելու հնարավորություններ չունի: Իսկ ներհամակարգային ճգնաժամը թույլ չի տալիս արագորեն փոխհամաձայնեցնել նոր նշանակումները այդ կարեւոր պաշտոններում: Ըստ որում՝ խնդիրն այստեղ միայն իշխանական-ոչիշխանական տիրույթում չէ, որովհետեւ առավել էական է փոխհամաձայնությունը ՀՀԿ-ի ներսում:

Եթե խնդիրը ոչիշխանական ուժերին, իշխող համակարգի ոչիշխանական բեւեռին վերաբերում է ինչ-որ կերպ, ապա գերազանցապես ներհհկական իրողության միջոցով: Հարցն այն է, որ ոչիշխանական ուժերն իշխանության համար պայքարում ակտիվորեն սկսել են ՀՀԿ-ական մեծամասնության կազմալուծման ջանքերը, եւ նրանց խնդիրն է այդ մեծամասնության ներսում, ըստ որում՝ ոչ միայն «պոլիտբյուրոյի» մակարդակով, այլեւ նաեւ ՀՀԿ-ական տարածքային օղակների, առաջ բերել քայքայիչ մթնոլորտ եւ հիմքեր դնել ճամբարափոխության կամ, ինչպես Հայաստանում ընդունված է ասել, առնետավազքի»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ