News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Էկվադորի Գերագույն դատարանը հավանություն է տվել սահմանադրական բարեփոխումների փաթեթին, որը երկրի գործող նախագահ Ռաֆայել Կորրեային  հնարավորություն է ընձեռում առանց ժամկետի սահմանափակման վերընտրվել նախագահի պաշտոնում։ Առաջիկայում սահմանադրական բարեփոխումների փաթեթը կքննարկի երկրի Ազգային ասամբլեան, փոխանցում է Associated Press-ը։

Ընտրական բարեփոխումների ընդունումը կասկածի ենթակա չէ, քանի որ Ազգային ասամբլեայում  137 տեղից 100-ը զբաղցնում են Կորրեայի կուսակիցները։

Ընդդիմության ներկայացուցիչները պահանջում են այդ հարցը  համաժողովրդական հանրաքվեի դնել, սակայն ցանկացած դեպքում հարցումները վկայում են, որ էկվադորցիների երկու երրորդ մասը հավանություն է տալիս այդ որոշմանը, փոխանցում է Gazeta.ru-ն:

Կորրեան նախագահի պաշտոնում ընտրվել է 2006 թ., նրա կառավարման ժամկետը կավարտվի  2017թ. վերջին: Ըստ նրա` ինքը նոր ժամկետում կառաջադրվի միայն այն դեպքում, եթե իր «հեղափոխական» գործունեության համար սպառնալիք տեսնի: 

Խոշոր ձախ  տնտեսագետ Կորրեան շատ սիրված է էկվադորցիների կողմից, քանի որ մեծ ուշադրություն է դարձնում պետության սոցիալական ծախսերին: Միեւնույն ժամանակ, նրան հաճախ են քննադատում  խոսքի ազատության ճնշումների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ