News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի վերջի եւ նոյեմբերի սկզբի ավանդական տոնը հասել է Մեքսիկա. Երկրում նշում են Մեռյալների օրը։

Հազարավոր ներկված «կենդանի մեռյալներ» են շրջում փողոցներում։ Տոնի արմատները նախաիսպանական դարաշրջան են հասնում, երբ ացտեկները ոգեկոչում էին մեռյալներին, իսկ տոնակատարության գլխավոր դեմքը մեռյալների աստված Միկլանտետկուտլին էր։

Տոնը հուլիս-օգոստոսին էր, սակայն Մեքսիկայի գրավումից հետո իսպանացի հոգեւորականները այն տեղափոխեցին նոյեմբերի սկիզբ՝ անվանելով Բոլոր սրբերի օր։ Հեթանոսական սկիզբը նրանց չհաջողվեց արմատախիլ անել, սակայն ժամանակակից Մեքսիկայում տոնը ավանդույթների եւ տոնախմբության աներեւակայելի խառնուրդի է վերածվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Նոյեմբերի 1-ին մեքսիկացիները հիշում են մահացած երեխաներին, իսկ նոյեմբերի 2-ին` տարիքով հանգուցյալներին:  Այդ օրերին այցելում են գերեզմանատուն, սակայն նույնիսկ այս տխուր արարողությունը մեքսիկացիները լցնում են ուրախությամբ եւ դրական զգացմունքներով:  Համարվում է, որ այդ օրերին հանգուցյալներին պետք է մեծ ուրախություն պարգեւել:   Հենց այդ պատճառով էլ գերեզմանները զարդարվում են թավշյա ծաղկի թերթիկներով, որը մեքսիկական ծագում ունի:

Այս տարի, ըստ Մեխիկոյի տուրիզմի նախարարության հաշվարկի, Մեռյալների օրը քաղաք կայցելեն  շուրջ 100 հազար զբոսաշրջիկներ, որոնք  գանձարանում կթողնեն շուրջ 34 մլն դոլար: Մայրաքաղաքի 118 գերեզմանատները պատրաստ են զանգվածային  այցելություններին, որոնք կլինեն 370 հազար մարդուց ավելի, հիշեցնում են նախարարությունում:

Մեռյալների օրը ՅՈՒՆԵՍԿՕ-ն ոչ նյութական մշակութային ժառանգություն է ճանաչել, այն Մեքսիկայի մշակույթի ամենավառ ավանդույթներից է: Բացի Մեքսիկայից, այս տոնը նշում են նաեւ Պերուում, Գվատեմալայում, Հոնդուրասում եւ Սալվադորում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ