Ճապոնիայում վեց մարդ է տուժել վայրի էգ վարազի հարձակման հետեւանքով, հայտնում է Japan Today թերթը:
Միջադեպերը տեղի են ունեցել հոկտեմբերի 31-ին Տոկիոյի շրջակայքում` Ակիրունոյում եւ Ֆուսսայում, փոխանցում է Lenta.ru-ն:
Ըստ ոստիկանության` շուրջ մեկ մետր երկարությամբ էգ վարազը կես ժամվա ընթացքում հասցրել է հարձակվել 40-70 տարեկան վեց մարդու վրա: Տուժածներից մեկը հեծանվորդ է եղել:
Ոչ ոք լուրջ վնասվածք չի ստացել: Նույն առավոյան տեղի որսորդական կազմակերպության անդամը սպանել է կենդանուն: