News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արցախի նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին:

Ուղերձում ասված է.

«Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ` Ձեր գահակալության 15-րդ տարեդարձի առթիվ:

Այդ բոլոր տարիների ընթացքում Դուք անմնացորդ ծառայել եք մեր հավատավոր ժողովրդի բարօրության, Հայ Առաքելական Եկեղեցու զորացման, Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնության ամրապնդման, պետություն-եկեղեցի կապերի զարգացման,  մեր ազգային նպատակների իրականացման վեհ գործին: Դա հայրենանվեր առաքելություն է եւ արժանի է բարձր գնահատանքի:

Վստահ եմ, որ այսուհետ էլ հաջողությամբ կշարունակեք իրականացնել Ձեր ազգանպաստ գործը` քրիստոնեական հավատքի զորավոր ուժով լուսավորելով մարդկանց հոգիները, միաբան ու միասնական պահելով աշխարհասփյուռ հայությանը, քանի որ դա է մեր պայծառ ապագայի կերտման միակ ճիշտ ուղին:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ այս նշանակալի իրադարձության կապակցությամբ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու արեւշատություն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` հավետ զորացում ու բարգավաճում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ