Հունաստանի ուղղափառ եկեղեցին հայտարարել է, որ իր սպասավորները հուղարկավորման ծես չեն իրականցնի, եթե վերջիններիս մարմինները հաջորդիվ դիակիզեն, հաղորդում է France-Presse գործակալությունը:
«Մարմնի այրումը մարդաբանական եւ աստվածաբանական պատճառներով համատեղելի չէ եկեղեցու ավանդույթների ու գործողությունների հետ», - հայտարարել են եկեղեցու ներկայացուցիչները, հայտնում է Gazeta.ru-ն:
Հունաստանում դիակիզումը օրինական է 2006թ.-ից, ընդ որում, երկրում մինչ օրս դիակիզարան չկա: Աթենքի եւ Սալոնիկիի իշխանությունները, մատնանշելով գերեզմանատներում տեղի պակասությունը, դիակիզարաններ կառուցելու կոչ են անում, սակայն հունական կրոնական հասարակությունը խոչընդոտում է դրան: