News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Այս տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանը ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի գործով հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ դատարանը հրապարակել է դիվերսանտների կատարած տեսանկարահանումներից մանրամասներ:

Ինչպես հաղորդում է Արցախպրեսը, ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատախազ Կարեն Գաբրիելյանի՝ մեղադրյալ Ասկերովին կատարած այն հարցադրմանը, թե նա իր նախաքննական ցուցմունքներում ինչու է ասել, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանն անցնելիս զինվորականների չեն հանդիպել, այն դեպքում, երբ, նրա մեկնաբանությամբ, տեսագրությունում նշվում է, թե ադրբեջանցի զինվորներն իրենց ասում էին, որ իբր Շահումյանի շրջանում սովից կմեռնեն, մինչդեռ այստեղ ուտելիք շատ կա, ամբաստանյալը ժխտել է այդ փաստը՝ ասելով, որ ինքը նման մեկնաբանություն կամ նկարահանում չի կատարել։

Ազատագրված Քարվաճառի շրջանի անչափահաս բնակիչ Սմբատ Ցականյանի սպանության մեջ մեղադրվող Ասկերովը ժխտել է նաեւ մեղադրող կողմի ներկայացրած այն փաստը, որի համաձայն, կրկին նրա կողմից կատարված մեկնաբանությամբ, մեկ այլ տեսագրության մեջ, նկատի ունենալով Ս. Ցականյանին, ասում է, որ իրենք վերցրել եւ տանում են մոտ 20 տարեկան մի «խոճկոր», որին առայժմ չեն կարող բաց թողնել, իսկ նրան հսկում է Գուլիեւը։

Ասկերովը համաձայնեց, որ պատանու դիակի եւ իր ինքնաձիգի փորձաքննությունը վկայում են իր մեղավորության մասին, սակայն ժխտեց այդ սպանությանն իր մասնակցության հանգամանքը։

Հատկանշական է, որ նա հակասական ցուցմունքներ է տվել մի դեպքում ասելով թե, իր ինքնաձիգը, որով կրակել եւ սպանել են Ս. Ցականյանին, վերցրել է Հասանովը, իսկ մյուս դեպում նշել է, թե իր զենքը խմբի անդամներից ոչ մեկի հետ չի փոխել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԼՂՀ ոստիկանությունը տարածել էր, որ Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Գուլիեւը (1968թ. ծնված), Դիլհամ Ասկերովը (1960թ. ծնված), ինչպես նաեւ սպանված երրորդ մասնակից Հասան Հասանովը, ունենալով զենք եւ զինամթերք, 2014թ. հունիսի 29-ին ապօրինաբար հատել էին ԼՂՀ պետական սահմանը  եւ ներխուժել Հանրապետության Շահումյանի շրջանի տարածք՝ հետախուզական գործողությունների նպատակով:  Տվյալ անձինք հատուկ առաջադրանքոց տեղեկություններ էին հավաքել եւ լրտեսական գործունեություն իրականացրել: Ավելին, նրանք զենքի գործադրմամբ հուլիսի 4-ին առեւանգել էին ԼՂՀ անչափահաս քաղաքացի Սմբատ Ցականյանին, որի մարմինը հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր հուլիսի 15-ին Քարվաճառ եւ Մանաշիդ համայնքների միջեւ ընկած անտառային զանգվածում: Բացի այդ, Հասանովը հուլիսի 11-ի երեկոյան Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 32-րդ կմ-ին ազգային ատելության հողի վրա հրազենով սպանել էր Երեւանի բնակիչ Սարգիս Աբրահամյանին (1971թ. ծնված), իսկ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Կարինե Դավթյանին հրազենային վնասվածքներ էր հասցրել: Նա զինված դիմադրություն էր ցույց տվել ձերբակալման ժամանակ եւ վնասազերծվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ