Մեխիկոյում հեծանվային մարզումների ժամանակ ավազակների կողմից առեւանգվել եւ գրեթե իսկույն ազատ են արձակվել 8 մարզիկներ (5 տղամարդ եւ 3 կին) հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Excelsior պարբերականի փոխանցմամբ՝ դաշնային ոստիկանության՝ նման դեպքերի համար հատուկ պատրաստված գործակալների եւ առեւանգիչների միջեւ կարճ բանակցություններից հետո, գերեվարվածներին ազատ են արձակել: Նրանց թվում է նաեւ 2008թ Պեկինի ամառային օլիմպիական խաղերի մասնակից Ֆաբիոլա Կորոնան: