News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին առայժմ չի տեսնում ՀՀ նախագահ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին,  Երկրապահ կամավորականների միությունում լրագրողների հետ զրույցում ասաց Սեյրան  Սարոյանը:

«Գագիկ Ծառուկյանը թող իրա գործով զբաղվի, առայժմ չեմ տեսնում նախագահ, կյանքը ցույց կտա՝ կարա դառնա, թե չի կարա»,-ասաց գեներալը:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ ԲՀԿ առաջնորդը Ազատության հրապարարկում ասել է, որ եթե իրենց պահանջները չկատարվեն, իշխանափոխություն կպահանջեն, գեներալը զարմացած արձագանքեց. «Ես չեմ նայել ելույթը: Ես տենց բան չեմ լսել: Ի՞նչ պահանջ, պահանջ դրե՞լ ա գոնե: Գագիկ Ծառուկյանը հեղափոխական էր, հա՞: Էդ երբվանի՞ց ա Ծառուկյանը դարձել հեղափոխական»։ Սեյրան Սարոյանը նաեւ նկատեց, որ «մեր ազգը հեղափոխական ազգ չի, մեր ժողովուրդը լավ ժողովուրդ ա, հեղափոխություն չի ուզում»։

Սեյրան Սարոյանը արտագաղթի աճի մեջ մտահոգիչ բան չի տեսնում։ «Այ մարդ, մի օր կէթան, մի օր կգան։ էս ազգը հա  էլ գնացել ու հա էլ էկել ա։ Ոնց որ մենք մեր ազգին չենք իմանում»։

Հարցին, ինչու է ազգը աղքատանում, Սերյան Սարոյանը պատասխանեց. «Էդ ո՞ր ազգն ա հարստացել, որ դու էլ քյասիբ ես: Հլը նայի՝ ինչ ա կատարվում: Ռուսաստանի նման հզոր պետությունն էսօր խայտառակ վիճակում ա: Եվրոպան էլ հենա կուշտ գուլյատ են անում, հլը զանգա Մարգոյին, տես՝ կո՞ւշտ են»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ