News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Ձմեռային զորակոչը սկսվելու է հունվար ամսին, եւ դրա ընթացքում ապահովվելու է  առավելագույն արդարություն: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Համագործակցելով իրավապահ մարմինների, վերահսկիչ տարբեր կառույցների հետ, ԱԱԾ աշխատակիցների հետ մենք կկարգավորենք ամեն ինչ: Ակնհայտ է, որ զորակոչի իրականացման ողջ գործընթացը տարեցտարի կատարելագործվում է, եւ դրանք լոկ  ռազմական գերատեսչության եւ իմ խոսքերը չեն, նաեւ մեր հանրությունն է դրա մասին խոսում: Իսկ ինձ համար սկզբունքային է, որ այդ գործընթացում մաքսիմալ ազնվության եւ արդարության պայմաններ ստեղծեն, որ հայ զինվորը, հայ քաղաքացին, հայ տղամարդը այսպես ասած վաճառքի չենթարկվի, ինքը ինքնակամ հայրենասիրությամբ տոգորված գնա եւ իր հայրենիքի նկատմամբ իր պարտքը տա»,-ասաց նախարարը:

Սեյրան Օհանյանի խոսքով՝ նախկին զորակոչների ընթացքում եղել են թերություններ եւ բացթողումներ, որոնք հիմնականում տարբեր հանձնաժողովների աշխատանքների  հետ են կապված եղել:

«Դրանք հայտնաբերված փաստաթղթերի ոչ լիարժեք առկայությունն է, բժշկական գործընթացում որոշակի թերությունները, որովհետեւ արդեն հավաքակայանում բաշխման գործընթացը վիճակահանության միջոցով մաքսիմալ արդարություն է ապահովում»,-հավելեց նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ