News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կառավարության կողմից առաջարկվող օրենսդրությունում նպաստների մասին փոփոխությունները հակասում են Սահմանադրությանը: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, լրագրողներին հայտարարեց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանը:

Նրա կարծիքով, հղիության եւ ծննդաբերության ներկայիս նպաստները կհանգեցնեն նրան, որ ամուսնական զույգը չի ցանկանա մեկից ավելի երեխա ունենալ: Պատճառն այն է, որ ծննդաբերության արձակուրդի մեկնած աշխատող կանանց համար նպաստները ավելի քիչ կստացվի, քանի որ նպաստների համար նախատեսված պետական ծախսերը տարածվում են անեւ չաշխատող կանանց վրա: «Այս ամենը նշանակում է, որ առաջին հերթին, փոփոխությունները կազդեն ծնելիության վրա: Իսկ թե ինչ մակարդակի վրա է այն, ինքներդ էլ գիտեք», - հայտարարեց Փիլիպոսյանը: 

Հիշեցնենք, որ օրենսդրությունում պետական նպաստների մասին փոփոխություններ մտցնելու օրինագծերի փաթեթը մոտ ժամանակներս կուղարկվի խորհրդարանի քննարկմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ