News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Դատախազ Արթուր Սարգսյանը համոզված է, որ դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի դեպքի վայրի արձանագրությունը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը անթույլատրելի չի ճանաչի, չնայած արձանագրության տակ  որպես ընթերակա ստորագրած Վազգեն Գարեգինի Կարապետյանին գտնել չի հաջողվում։

«Իրականում մի ընթերական այլ անուն ազգանունով է հանդես եկել։ Պրակտիկայում լինում են նման դեպքեր. կապված հետագա դատական քաշքշուկների հետ երբեմն մարդիկ խուսափում են իրենց անունը գրել։ Բայց որ դեպքի վայրի զննությունը կատարվել է երկու ընթերակայով դա հաստատվել է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Սարգսյանը։

Հարցին, թե արդյոք քննիչը պարտավոր չէր ընթերակա ներգրավվելիս ստուգել նրա անձնագիրը, դատախազը պատասխանեց. «Դե այդ ժամին նման պարտավորություն չկար: Oրենքով նա պետք է համոզվեր՝ մեր պետությունից է, ՀՀ քաղաքացի է։ Այդ ժամին փողոցում անձնագրով մարդ դժվար կլիներ գտնել»:

Իսկ հարցին, թե ինչպես կգնահատի նախաքննություն իրականացրած Հայկարամ Հակոբյանի աշխատանքը, Արթուր Սարգսյանը պատասխանեց. «Քննիչի գործողություններում թերություններ կան, բայց ոչ էական։ Այդ թերությունները տեխնիկական բնույթի են»:

Նշենք, որ հոկտեմբերի 20-ին կատարված դեպքի վայրի զննության արձանագրության տակ ստորագրած ընթերականերից մեկի տվյալներով մարդ Հայաստանում չկա (Կոտայքի մարզի Զորավան գյուղ, 1985թ. ծնված Վազգեն Գարեգինի Կարապետյան): Դերասանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն էլ հանդես է եկել այդ ապացույցը անթույլատրելի ճանաչելու միջնորդությամբ՝ մատնանշելով, որ այն ձեռք է բերվել քննչական գործողությունների խախտմամբ: Ըստ պաշտպանի, այդ արձանագրության վավերականությունը որոշելը կարեւոր է այնքանով, որ եթե այն անվավեր ճանաչվի, դերասան Վարդան Պետրոսյանը ազատ կարձակվի։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է կայանած «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ եւ էդգար Հայկի Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը,  որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։ Տուժող կողմը փորձում է ապացուցել, որ Վարդան Պետրոսյանը վթարի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ եւ գերազանցել է թույլատրելի արագությունը։ Դերասանը հերքում է այդ վարկածը եւ իրեն հերթին փորձում է ապացուցել, որ տուժող կողմի մեքենան կայանած է եղել ոչ թե ճանապարհի կողնակին, այլ երթեւեկելի գոտում, ունեցել է անսարքություններ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագները
Մարտի 11-ին, կեսգիշերից քիչ անց, մայրաքաղաքի Անդրանիկի փողոցում ծառայելիս…
Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեբուժարանում
Նախաքննությունը շարունակվում է, պարզվում են նշված դեպքերի և դրանց նպաստած բոլոր հանգամանքները...
Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է
Մարտի 27-ին, ժամը 17.45-ի սահմաններում, «ՈՒԱԶ-469B» մակնիշի մեքենան...
«Ֆորդը» հետընթաց է կատարել եւ վրաերթի ենթարկել 83-ամյա կնոջը. դեպքից 6 օր անց նա մահացել է
Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է...
Երեւանում «BMW»-ն բախվել է բենզալցակայանի մոտ գտնվող ցանկապատին, ապա պատին. վարորդը հեռացել է դեպքի վայրից
Վթարի փաստով նույն բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը և թե ինչ հանգամանքներում է վերջինս վթարի ենթարկվել...
Ախուրյանի ոստիկանները թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու դեպքեր են բացահայտել
Մարտի 20-ին՝ ժամը 17-ին, Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցում թմրանյութ պահելու...
Ամենաշատ