News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մարդիկ են մեղավոր, որ գայլերը լքում են իրենց միջավայրը եւ մտնում բնակավայրեր։ Այս մասին նոյեմբերի 1-ի մամուլի ասուլիսում հայտարարել է «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը։

«Ոչ ոք չի վիճում, գայլերից տուժածներին փոխհատուցում պետք է տրվի։  Բայց եկեք մտորենք՝ արդյոք մարդու անխոհեմ գործունեությունը կապ չունի՞. գայլերը մարդկանց պատճառով զրկվում են կերի պաշարներից»,- հավելել է նա։

Նշենք, որ որսորդական տարեշրջանում՝ մինչեւ 2015 թ. գարունը, ՀՀ բնապահպանության նախարարությունն արտոնել է գայլերի որսը, սակայն օգոստոսի 22-ի հրամանով չի նշվել դրանց թիվը:

Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանն էլ նշել է, որ կառավարությունն իրենցից արդեն ստացել է մի շարք առաջարկներ՝ գայլերի համար արհեստական  կերի բազաներ ստեղծելու, գյուղերը գայլերի հարձակումից պաշտպանելու, գյուղացիներին գելխեղդ շներ ձեռք բերելիս օգնելու վերաբերյալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ