News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է վետերան հաշմանդամ օդաչուներին: Կառավարության ղեկավարը լսել է նրանց խնդիրներն ու մտահոգությունները, խոստացել քննարկել եւ փորձել օրենքի շրջանակներում գտնել համապատասխան լուծումներ:

Հիշեցնենք, որ «Արմավիա» ընկերությունը «Հայկական ավիաուղիները» ձեռք բերելուց հետո այդ ընկերության իրավահաջորդ չի ճանաչվել։  Մինչեւ 2004թ. լուծարվող կազմակերպությունների դեպքում, երբ իրավահաջորդը չէր լինում, պետությունը փոխհատուցում էր այդ գումարները: Սակայն 2004-ից հետո կատարված օրենսդրական փոփոխությամբ պետությունն այդ պարտավորությունը չունի։ «Հաշմանդամ օդաչուների միություն» հասարակական կազմակերպության անդամները պահանջում են փոխհատուցել իրենց առողջությանը հասցված վնասը: Նշենք, որ նրանք աշխատանքի ընթացքում ձեռք են բերել մասնագիտական հիվանդություններ, որը գործատուն պետք է փոխհատուցեր, սակայն նրանց 2006-ից ոչ մի փոխհատուցում չի տրվել, գումարը կազմում է 570 մլն դրամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ