News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2010թ.-ից սկսած Լեռնաղյի Ղարաբաղի Հանրապեության Քաշաթաղի շրջանի բնակչության թվաքանակը 7-8 հազարից հասել է 11 հազարի: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի շրջանի սոցիալական ապահովության վարչության պետ Վարդան Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ շնորհիվ ԼՂՀ-ի կառավարության քաղաքականության, Քաշաթաղի շրջանում բավականին դրական միտումներն են արձանագրվում: «Ստորագրվել է ծնելիությունն ու բազմազավակությունը խթանող ծրագրերի փաթեթ, որտեղ հաստատվել են նպաստների, ինչպես նաեւ երեխայի ծնունդի ժամանակ միանվագ վճարումների կոնկրետ գումարային չափերը: Ընտանիքում 6 եւ ավելի երեխաների ծնվելու դեպքում այդ ընտանիքի համար պետության հաշվին մասնավոր տուն է  կառուցվում: Ընտանիքում 4-րդ երեխայից սկսած՝ նպաստը կազմում է 15 հազար դրամ», - նշեց Վարդան Բաղդասարյանը:

Քաշաթաղում երեխայի ծնվելու ժամանակ միանվագ վճարվում է 100 հազար դրամ, երկրորդ երեխայի ժամանակ՝ 200 հազար դրամ, երրորդի դեպքում՝ 500 հազար դրաm եւ բանկում 500 հազար դրամի չափով հաշիվ է բացվում: «Այս ծրագիրը նպաստեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետութան Քաշաթաղի շրջանում վերաբնակեցման եւ բնակչության թվաքանակի ավելացմանը», - ընդգծեց Վարդան Բաղդասարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ