News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռոբոտները փոխել են հայկական գյուղի կյանքը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության(UITE)  ծրագրի շրջանակներում ռոբոտատեխնիկայի խմբակի ղեկավար Շուշանիկ Գրիգորյանը Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) ամենամյա բիզնես-ֆորումի ժամանակ Դիլիջանում հոկտեմբերի 31-ին:

Ինքը Գրիգորյանը ծագումով Արմավիրի մարզի Այգեկ գյուղից է: Մանկությունից հետաքրքվում էր տղաներին բնորոշ տեխնիկայով: «Երբ սովորում էի դպրոցում, ոչ բոլորը բջջային հեռախոս ունեին: Իսկ երբեմն կարիք էր լինում պայմանավորվել, թե որ դասագիրքն է պետք դպրոց բերել: Ամեն անգամ բարդ է գյուղի մի ծայրից մյուսը դպրոց գնալ: Այն ժամանակ ընկերուհուս հետ տնից տուն լար անցկացրեցինք, որով ազդանշաններ էինք փոխանցում: Իհարկե, աղմուկի տեսքով, որից Մորզեի մեր այբուբենն էինք կազմել: Սակայն մեզ դա դուր էր գալիս»,- պատմել է Գրիգորյանը:

Այնուհետ, երբ Գրիգորյանը մեծացել է, իսկ երեխաները գյուղում իսկական ռոբոտներ են տեսել, նրանք գործին լուրջ են մոտեցել ու գործնականորեն. ինչ-որ մեկը մտածել է ցանող ռոբոտ ստեղծել, մյուսը՝ մինի-տրակտոր:

«Ես մեր օրինակով նշում եմ, որ ռոբոտները փոխել են երեխաների կյանքը: Նրանց մոտո սովորելու ցանկություն է հայտնվել: Նրանք դրանում իմաստ են գտել: Դուք չեք կարող պատկերացնել, թե որքան ուրախ եմ ես»,- հայտարարել է Գրիգորյանը:

Նա արդեն հասրցել է տեխնիկայի հանդեպ սիրով վարակել աշակերտներին, այդ թվում նաեւ «Բաց խաղ 2014» հայկական մրցույթի հաղթող Վազգեն Հովհաննիսյանին: Մի քանի ամսում Վազգենը, ով քիչ էր տեղյակ ծրագրավորումից, ստեղծեց փոքր, սակայն բարդ խաղ դպրոցականի համար ՝ «Rockin&Rollin» գլուխկոտրուկը գլորվող գնդի հետ մի քանի մակարդակից, որի համար ոչ միայն ծրագրավորում, այլ նաեւ ֆիզիկա  է հարկավոր իմանալ: Նա մրցանակը ստացավ ու գիտե՞ք, ինձ ինչ ասաց: Ասաց, որ այդ միջոցներով մյուս ռոբոտների համար մասեր կգնի: Տա Աստված, որ նրա ոգեւորվածությունը չանցնի: Այն ժամանակ նա լավ մասնագետ կդառնա: Ավելին ի՞նչ կարող եմ ցանկանալ որպես ուսուցիչ»,- հայտարարել է Գրիգորյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ