Կառավարությունում սպասվում են կառուցվածքային փոփոխություններ: Այս մասին այսօր` նոյեմբերի 5-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Թե ինչ կառուցվածքային փոփոխությունների մասին է խոսքը, Արմեն Աշոտյանը չհայտնեց` հորդորելով սպասել մինչեւ նոյեմբերի 6-ը` կառավարության հերթական նիստը:
«Ճիշտ կլինի, որ այդ մասին իմանաք վաղը` նիստի ժամանակ»,- ավելացրեց նա:
Ամեն դեպքում, Արմեն Աշոտյանը նշեց, որ Գործադիր մարմնի նիստի ժամանակ կուսակցությունը հավանության է արժանացրել Հարություն Սարգսյանի թեկնածությունը` որպես Վայոց Ձորի մարզպետ:
Նշենք, որ այս պահին դեռ թափուր է տարածքային կառավարման նախարարի եւ փոխվարչապետի պաշտոնները:


























