News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզում այսօր՝ նոյեմբերի 10-ին, տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով վիրավորված 17-ամյա գյումրեցի Հովհաննես Անդրանիկի Չախոյանին այս պահին տեղափոխում են Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Գյումրիի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ Հովհաննես Չախոյանն ունի արյունազեղում միջին գանգափոսում եւ գանգի հիմնի կոտրվածք, վիճակը կայուն է, հետագա բուժումը կշարունակի Երեւանում։

Համեմատաբար ծանր վիճակում գտնվող 14-ամյա էդմոն Սիմոնյաննը ունի բազմաթիվ կոտրվածքներ, նրա վիճակն այս պահին կայուն է, բոլոր հետազոտություններն արվել են, նա բուժումը կշարունակի Գյումրիում։

Մյուսները կյանքի համար ոչ վտանգավոր վնասվածքներ եւ այրվածքներ են ստացել։ Նրանցից մեկը՝ Ալբերտ Շահնազարյանը, արդեն դուրս է գրվել եւ գնացել տուն։

Վիրավորներից երկուսը՝ Սիմոնյան Էդմոնն ու Զարուհի Հովհաննիսյանը մայր եւ որդի են։ Իսահակյանի փոխանցմամբ՝ ամենայն հավանականությամբ, վիրավորներից որեւէ մեկը հարազատ կամ ընկեր չի ունեցել զոհվածների թվում, համենայն դեպս, նրանք կոնկրետ ուղեւորներից որեւէ

մեկի ճակատագրով չեն հետաքրքրվել։

Նշենք, որ զոհվածների ինքնությունը դեռ հայտնի չէ։ NEWS.am-ին հայտնի է դարձել միայն «Գազելի» մահացած վարորդի ինքնությունը՝ Գյումրիի բնակիչ Ռազմիկ Մկրտչյան։

Հիշեցնենք, որ պայթյունից բռնկված հրդեհի հետեւանքով զոհվածների մարմինները գրեթե ամբողջովին այրվել են եւ անճանաչելի դարձել։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը նոյեմբերի 10-ի երեկոյան՝ ժամը 19։15-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. Երևան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով «Գազելը» պայթել է։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պահին «Գազելի» մեջ եղել է 14 ուղեւոր, որոնցից 7-ը տեղում մահացել են, իսկ 7-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ «Գազելին» բախված «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ.Վարդանյանը, ձերբակալված է։

Լուսանկարը՝ asparez.am-ի

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
7 մարդու մահվան պատճառ դարձած վթարի գործով ամբաստանյալը ազատազրկվեց 8 տարով
«Դատախազը Մանվել Վարդանյանի համար պահանջել էր 9 տարվա ազատազրկում...»
9 տարին մի ամբողջ կյանք է. Գյումրիի ողբերգական վթարի գործով մեղադրվող վարորդը մեղմ պատիժ է խնդրում
Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում` Գյումրիի նստավայրում, քիչ անց կհրապարակվի 2014թ. նոյեմբերին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով ամբաստանյալ Մանվել Վարդանյանի դատավճիռը...
Գյումրիի վթարի գործով Շիրազունու որդին պահանջում է արտաշիրիմում անել
Սա վրդովեցրել է «Գազելի» վարորդի դստերը, նրանք դատարանում վիճաբանել են եւ վիրավորել միմյանց...
Պատգամավորի ընկերության ներկայացուցիչներին դատարանը չի կարողացել բերման ենթարկել
Լիանա Բալյանն ասաց, որ մայիսի 14-ից հետո, երբ դատարանում միջադեպ եղավ եւ հակառակորդ կողմի ներկայացուցիչները հարձակվել էին իր վրա, դրանից հետո նրանք սկսել են նիստերին չգալ...
Գյումրիի սարսափելի վթարի տեսաձայնագրությունն անհետանալու մասով դատարան հայց է ներկայացվել
Նրանք դատարանից պահանջում են վերացնել ՀՔԾ-ի եւ Գլխավոր դատախազի տեղակալ Հրաչ Բադալյանի որոշումները քրեական գործ չհարուցելու մասին...
Գյումրիի վթարի գործով դատարանում միջադեպի առթիվ հետաքննություն է ընթանում
«Տրանս Ակնթարթ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները դատարանում հարձակվել են մեղադրյալ վարորդի փաստաբան Լիանա Բալյանի վրա, սպառնացել վերջինիս եւ վիրավորել...
Ամենաշատ