News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Երեւան քաղաքի պատմության թանգարանում «Տիկնիկային պատմություններ» խորագրով ցուցահանդես է բացվել, որտեղ տիկնիկը ներկայացված է որպես բազմաժանր, բազմաբնույթ մշակութային երեւույթ։ Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։

«Տիկնիկային պատմություններում» ցուցադրված են գեղարվեստական արժեք ունեցող ձեռակերտ՝ հեղինակային տիկնիկներ թանգարանի եւ անհատական հավաքածուներից, հայկական ծիսական տիկնիկներ, դերասան-տիկնիկներ, ինչպես նաեւ խորհրդային տարիների զանգվածային արտադրության տիկնիկներ, որոնք ցուցադրության են տրամադրել երեւանցիները։

Ցուցադրության ամենատարեց տիկնիկները Երեւան քաղաքի պատմության թանգարանի հավաքածուից են՝ հայազգի Սոֆյա Ախշարումովայի հեղինակած արդեն 100-ամյա տիկնիկները եւ գերմանական «Արմանդ Մարսել» ֆիրմայի 1900-ականների ճենապակյա տիկնիկները։ 

Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել նաեւ տիկնիկագործներ, որոնց աշխատանքները ցուցադրված են, ինչպես նաեւ խաղավարներ, ովքեր ցուցադրությանն այցելած երեխաներին ցուցադրում էին իրենց տիկնիկների ամենավարժ շարժումները։

Տիկնիկների ցուցահանդեսը բաց է մինչեւ փետրվարի 11-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ