News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում վերլուծաբան Դեւիդ Բրուքսի՝ «The New York Times» պարբերականում հրապարակված հոդվածը:

Բեռլինյան պատի փլուզումից քսանհինգ տարի անց ամենամեծ անակնկալն այն է, թե որքան վատ է առաջընթաց ապրել նախկին կոմունիստական երկրների մեծ մասը: Այն ժամանակ սպասվում էր, որ այդ երկրների մեծ մասը դուրս կգա բռնապետությունից եւ կմիանա բարգավաճող երկրների եվրոպական ակումբին: Մեզանից շատերը չէին գնահատում անվստահության ուժը եւ այն, թե որքան շատ ժամանակ է հարկավոր՝ դրա հետեւանքով առաջացած հոգեւոր վերքերը բուժելու համար:

Նյու Յորքի Քաղաքային համալսարանից տնտեսագետ Բրանկո Միլանովիչը դա գնահատել է վերջերս իր բլոգում հրապարակված «Գլոբալ անհավասարություն» էսսեում: Նա ուսումնասիրել է հետկոմունիստական երկրների աճի տեմպերը եւ նրանց բաժանել չորս խմբի: Ամենացածր խմբում ամենից թույլ երկրներն են, որոնք չեն վերականգնել նույնիսկ իրական եկամուտների մակարդակը, որ ունեցել են 1990 թվականին, եթե դատենք բնակչության մեկ շնչին բաժին ընկնող իրական ՀՆԱ-ով: Այդ անհաջողակների խմբում են Ուկրաինան, Վրաստանը, Բոսնիան, Սերբիան եւ այլ երկրներ. հետկոմունիստական աշխարհի շուրջ 20%-ը:

Հաջորդ խումբը ներառում է երկրներ, որոնք չափավոր անհաջողակ են՝ տարեկան բնակչության մեկ շնչին բաժին հասնող 1.7%-ից ցածր տնտեսական աճով: Դրանք այնպիսի երկրներ են, ինչպիսիք են Ռուսաստանն ու Հունգարիան, որոնք շարունակում են կայուն կերպով հետ մնալ Արեւմուտքից: Նրանք բնակչության թվով հետկոմունիստական աշխարհի շուրջ 40%-ն են կազմում:

Երրորդ խմբում ընդգրկված են 1.7 եւ 1.9%-ի միջեւ աճի տեմպեր ունեցող պետությունները: Այդպիսի երկրներից են Չեխիան եւ Սլովենիան, որոնք կայուն են կապիտալիստական աշխարհում:

Եվ վերջապես, կան հաջողակ երկրներ, որոնք առաջ են անցնում: Այդ խմբում են Լեհաստանը, Ադրբեջանն ու Ղազախստանը: Սակայն Միլանովիչը նշում է, որ այդ երկրներից շատերն աճում են պարզապես այն պատճառով, որ նավթ կամ արդյունահանվող որեւէ այլ արժեքավոր բան ունեն:

Կապիտալիստական հաջող տնտեսության միայն հինգ պետություններ կան. Ալբանիա, Լեհաստան, Բելառուս, Հայաստան եւ Էստոնիա: Այլ կերպ ասած՝ հետկոմունիստական բնակչության միայն 10%-ն է բնակվում երկրներում, որոնք հաջողությամբ են իրականացրել անցումը դեպի կապիտալիզմ:

Ինչո՞ւ որոշ երկրներ հաջողության հասան, իսկ մյուսներն անհաջողության մատնվեցին: Նախ՝ որոշ երկրների ղեկավարներ պարզապես քաղաքական լավ որոշումներ կայացրեցին: Ազդեցություն ունեցավ նաեւ ինստիտուտների մակարդակը: Եվ վերջապես՝ ամենագլխավորն արժեքների մակարդակն է: Պետության տնտեսությունը գոյատեւում է բարոյական էկոլոգիայի հիման վրա: Տնտեսական ցուցանիշները կապված են պատմության, մշակույթի եւ հոգեբանության հետ: Ամենավատն այն է, երբ նախկին կյանքը նշանավորվել է վախով, իշխանության կամայականությամբ, կասկածով, որ քեզ հետեւում են, անվստահությամբ: Այդ մթնոլորտում մեծացած մարդկանց համար դժվար է ընկերություններ եւ ասոցիացիաներ ձեւավորել: Նրանք, ամենայն հավանականությամբ, ղեկավարվելու են «Վերցրու այն, ինչ կարող ես» տրամաբանությամբ, կոռուպցիայի եւ յուրացման մշակույթով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում գերակա ոլորտում…
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թ. մարտ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր...
ՄԻՊ դիրքորոշումը՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Ի գիտություն ընդունելով իրավասու գերատեսչության պատրաստակամությունը հանրային քննարկումներ կազմակերպելու առնչությամբ` Պաշտպանն ընդգծում է, որ...
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Ամենաշատ