News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ծաղկաձորի Գրողների տանը նոյեմբերի 13-17-ին կանցկացվի գրական փառատոն, որին կմասնակցեն երիտասարդ գրողներ Հայաստանից, Վրաստանից եւ Ռուսաստանից:

Փառատոնը տպագրության եւ զանգվածային կոմունիկացիաների դաշնային գործակալության աջակցությամբ կազմակերպել էր սոցիալ-տնտեսական եւ ինտելեկտուալ ծրագրերի հիմնադրամը՝ Ռուսաստանի գրական ամսագրերի հետ համատեղ:

Փառատոնին կմասնակցեն 15-ից ավելի սկսնակ հեղինակներ, որոնք փառատոնին հրավիրվել են մրցույթի արդյունքում, ինչպես նաեւ երիտասարդ հեղինակ-քննադատներ, արձակագիրներ, գրականության թարգմանիչներ:

Փառատոնի հիմնական խնդիրներն են ռուսերենի թարգմանչական դպրոցի զարգացումը եւ Հայաստանում գրական գործընթացին աջակցությունը, գրականությունում նոր անունների բացահայտումը, ժամանակակից հայ եւ ռուս գրականության առաջընթացը եւ  փոխադարձ կապի ամրապնդումը:

Փառատոնն անցկացվում է երրորդ անգամ: Փառատոնի շրջանակում  պոեզիայի վարպետության դասեր կանցկացնի բանաստեղծ եւ դրամատուրգ Ելենա Իսայեւան, արձակի եւ լրագրության դասեր՝ արձակագիր Ալեքսանդր Էբանոիձեն եւ բանաստեղծ, քննադատ եւ թարգմանիչ Վալենտինա Էբանոիձեն: Թարգմանության վարպետութան դասերը կվարի գրականության թարգմանիչ Ալեքսանդր Լիվերգանտը:

Հայասանում փառատոնի համակարգողն է գրող եւ լրագրող Ելենա Շուվայեւա-Պետրոսյանը:

Տեղի կունենա կլոր սեղան, որի շրջանակում Ալեքսանդր Լիվերգանտը դասախոսություն կկարդա «Ռուսերենը՝ որպես մշակութային միջնորդ» թեմայով: Իսկ քննարկումներին կմասնակցեն Վալենտինա Էբանոիձեն, սցենարիստ, ռեժիսոր եւ գրող Դավիթ Մաթեւոսյանը եւ բոլոր մասնակիցները: 

Մասնակիցներին դեպի Գյումրի եւ Ծաղկաձոր էքսկուրսիաներ են սպասվում: Փառատոնի վերջում հանդիսավոր փակում տեղի կունենա, որտեղ կնշվեն  լավագույն ստեղծագործությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ