News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան սատարում է  հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանն ուղղված ցանկացած ձեռնարկում: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:

Դեսպանի խոսքով՝ պաշտոնական Փարիզի տվյալ դիրքորոշումը պարբերաբար հնչեցնում են Ֆրանսիայի ներկայացուցիչները:

Ի պատասխան Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի հարցին՝ դեսպանը հիշեցրեց, որ նախկինում ֆրանսիական կողմը նման օրինագիծ ընդունել է, որը, սակայն, չի սատարվել Սահմանադրական խորհրդի կողմից: Ներկայումս Ֆրանսիայի կառավարությունը, ի դեմս արդարադատության նախարարության, Ֆրանսիայի Հանրապետության նախագահի հանձնարարությամբ նոր օրինագծի մշակման աշխատանքներ է տանում: «Նոր օրինագիծը պետք է հաշվի առնի Սահմանադրական խորհրդի նկատողությունները», - նշեց դեսպանը՝ հավելելով, որ չի կարող նոր օրինագծի՝ խորհրդարանի հաստատմանն ուղարկելու հստակ ժամկետներ նշել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ակնկալում ենք, որ Թուրքիայի հռետորաբանությունը կնպաստի տարածաշրջանում երկխոսության առաջմղմանը. Փաշինյան
Թուրքիան տարածաշրջանային դերակատար է, և բնական է ակնկալել, որ այն պետք է…
Թուրքիայի արտաքին քաղաքականության օրակարգում Հայաստանը 10-րդ տեղում է. թուրք քաղաքագետ
Հայաստանը 10-րդ տեղում է...
Սերդար Քըլըչի հետ հանդիպման որոշում կա, բայց տեղն ու ժամկետը պետք է համաձայնեցնենք. Ռուբեն Ռուբինյան
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի...
Մենք հավատարիմ ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգին. Փաշինյանը՝ Ստոլտենբերգին
Գտնում ենք, որ Թուրքիայի հետ դեռեւս 2022 թվայկանին ձեռքբերված եւ հետագայում վերահաստատված պայմանավորվածությունների իրագործումը կարող են...
Հայ-թուրքական հարաբերություններում վերջնանպատակն իրականացված չէ, բայց եղել են ինտենսիվ իրադարձություններ. Միրզոյան
Նախ, հունվարի 6-ին թուրքական կողմը տեղեկացրել է, որ վերացվել են երկու երկրների միջև ուղիղ օդային բեռնափոխադրումներ կատարելու համար նախկինում...
Հայաստանի հետ հարաբերությունները Թուրքիայի համար առաջնահերթություն չեն. Վոլքան Բոզքըր 
Հայաստանի հետ մեր բոլոր քննարկումներում Ադրբեջանի հետ միշտ նախնական խորհրդակցություններ են լինում...
Ամենաշատ