News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Հյուսիսային Դակոտա նահանգի մայրաքաղաք Բիսմարկում նահանգի Ժառանգության կենտրոնի եւ Պատմական հասարակության թանգարանի վերաբացման առիթով բացվել է նկարիչներ Նորիկ եւ Իրինա Աստվածատուրովների ստեղծագործությունների ցուցահանդեսը: Շուրջ 100 հազար դոլար արժողությամբ ցուցանմուշների ցուցադրությունը տեւելու է մեկ տարի:

Ըստ «The Wahpeton Daily News»-ի, ամուսիններն ու նրանց երեխաները Հյուսիսային Դակոտա են փոխադրվել 1990-ականներ սկզբին, որպես փախստական, փրկվելով Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի ունեցած էթնիկ եւ կրոնական հետապնդումներից: Ստեղծագործությունները ներկայացնում են նրանց ժառանգությունը, պատմությունն ու փորձը:

Նորիկի աշխատանքները ներառում են պղնձե եւ բրոնզե ցուցանմուշներ. զարդատուփեր, խաչեր, սրբապատկերներ, ափսեներ եւ ձեռագործ այլ աշխատանքներ: Իսկ Իրինան Բաքվում արվեստի ուսուցիչ է եղել եւ ուլունքներով ռուսական եւ արեւելաեվրոպական ձեռագործության արվեստ է ուսանել:

«Նրանց աշխատանքները զարմանալի են: Դրանք գեղագիտական առումով հիասքանչ են, տեխնիկայի առումով՝ ֆանտաստիկ»,- նշել է Հյուսիսային Դակոտայի արվեստի հարցերի Խորհրդի ժողովրդաբան Թրոյդ Գեյսթը:

Ցուցահանդեսից բացի, նաեւ կարճատեւ վավերագրական ֆիլմ է ներկայացվելու, որը պատմում է Բաքվի հայերի ջարդերի եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճի ֆոնին ստեղծված Նորիկ Աստվածատուրովի աշխատանքների մասին: Ամբողջ ցուցադրությունը կոչվում է «Աստծու տվածները. Հայաստանի մշակութային արժեքները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ