News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարության գործառույթները կհաստատվեն այն օրենքում անցկացնելուց հետո մեկ շաբաթ անց: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, խորհրդարանում հայտարարեց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:

Նրա խոսքով՝ նմանատիպ գերատեսչության ստեղծումը բխում է տնտեսական կառուցվածքում միջազգային ինտեգրման գործընթացները համակարգելու անհրաժեշտությունից: «Նախարարությունը կունենա նաեւ մի շարք տնտեսական բարեփոխումների վերաբերյալ բոլոր ուղղությունները համակարգող գործառույթներ», - նշեց Մանուկյանը:

Հիշեցնենք, որ կառավարության նոյեմբերի 6-ի նիստում հայտարարվել էր տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունների միավորման, ինչպես նաեւ միջազգային ինտեգրման եւ բարեփոխումների նախարարություն ստեղծելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ