News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով մեջբերում է «Le Huffington Post» թերթում հրապարակված Փոքր Ասիայի եւ Կովկասի հարցերով մասնագետ Ժան Վարուժանի հոդվածը.

«Ամեն հարմար առիթով Ղարաբաղի բռնի ուժով զավթելու Ալիեւի թշնամական հռետորաբանությունը, ցավոք, ոչ մի իրական հակազդեցություն չստացավ Մինսկի խմբի ներկայացուցիչների կողմից, որտեղ համատեղ նախագահում են Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան: Այս վերջին միջադեպը պատերազմի ակտ է: Ղարաբաղի բանակի խոցված ուղղաթիռը զինված չի եղել եւ ընդամենը մասնակցել է հայկական բանակի հետ համատեղ զինավարժություններին:

Սական ամենավատը քաղաքական գործիչների պասիվությունն է: Նոյեմբերի 12-ի վերջին միջադեպից հետո, որի հետեւանքով 3 հայ զինծառայող զոհվեց, Մինսկի խմբի ոչ արտահայտիչ եւ լակոնիկ հայտարարությունը շաբլոն դիվանագիտական լեզվի օրինակ է: Մինսկի խմբի համանախագահները, եթե, իհարկե, մեկուսացած չեն լրատվամիջցներից ու սոցիալական ցանցերից, չեն կարող տեղյակ չլինել Ադրբեջանի նախագահի  կրկնվող թշնամական հայտարարությունների մասին: Էլ չենք խոսում վերջին տարիներին անգամ ադրբեջանական դպրոցներում սերմանվող հայաֆոբ ատելության ճառերի մասին, որոնց նպատակը ամենավաղ տարիքից հակահայկական մտածելակերպով նոր սերունդներ ձեւավորելն է: Ի դեպ, դա արվում է նաեւ Թուրքիայում:

Ադրբեջանը, որի ռազմական բյուջեն գերազանցում է Հայաստանի ողջ բյուջեն, սխալվում է, եթե կարծում է, որ գերժամանակակից զենքն ու անօդաչու թռչող սարքերը բավական են հայերի նկատմամբ  ռազմական գերազանցության հասնելու համար: Պատերազմը հաղթելու համար կարեւոր զենք է մարդկային գործոնը, ինչպես դա եղավ 1992-1994թթ.: Ղարաբաղցիները եւ հայերը՝ տղամարդիկ, կանայք, երիտասարդներ ու տարեցներ, ատամներով ու եղունգներով կպաշտպանեն իրենց հողը: Ադրբեջանական զինվորները շահագրգռված կլինե՞ն, արդյոք, պաշտպանել Ալիեւների միակ տոհմի ձեռքբերումները: Կովկասում բժիշկ Սթեյնջլավի դերը խաղալուց առաջ Ադրբեջանի նախագահը պետք է իրեն հարցնի՝ պատերազմի հրահրումը թույլ կտա՞, արդյոք գրավել տարածքներ, թե՞ հակառակը. ավելի շատ  կկորցնի:

Իրականում երկու երկրները ժամանակ են շահում: Հայաստանն ու Ղարաբաղը պետք է օգնեն իրենց բնակչությանը՝ չնայած սահմանների կրկնակի շրջափակման հետեւանքով (արեւմուտքում Թուրքիայի կողմից, արեւելքում՝ Ադրբեջանի ստեղծված բարդ տնտեսական իրավիճակին): Այդուհանդերձ, Հայաստանի եւ փոքր Ղարաբաղի համար բավական է դիմադրել եւս 15 տարի: Քանի որ 2030թ. Ադրբեջանի նավթային եւ գազային ռեսուրսները կսպառվեն: Միեւնույն ժամանակ Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքում վերջինիս այօրվա դաշնակիցները այլեւս շահագրգռված չեն լինի նրան սատարել:

Տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար նախագահ Ալիեւտ պետք է հրաժարվի սպառնացող հռետորաբանությունից, վերջ դնի հայատյացության հիմքի երիտասարդների կրթությանը եւ երկրի հարստությունն օգտագործի՝ ի բարօրություն իր ժողովրդի, այլ ոչ թե վատնել դրանք սնանկացնող, անօգուտ եւ վտանգավոր ռազմական բյուջեների վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ