News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետը  մեծ քսանյակի  հանդիպումը համաշխարհային տնտեսության համար անվանել է հաջողված: Սակայն իրականում համաշխարհային առաջնորդների հանդիպումը կհիշվի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կտրուկ մեկնումով: Այդ մասին բրիտանական «Telegraph» թերթում տպագրված հոդվածում գրում է վերլուծաբան Էնդրյու Քրիչլոուն:

Նրա խոսքով՝ Պուտինը, հավանաբար որոշել է ավելի վաղ մեկնել տուն եւ ազատել իրեն եզրափակող ընթրիքից: Պարոն Քեմերոնի նախազգուշացումը, որ Ուկրաինայի գործերում Ռուսաստանի ենթադրյալ միջամտության պատճառով Կրեմլը «ուղեխաչվել է» արեւմուտքի հետ եւ Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի կողմից Ռուսաստանի հասցեին ուղղված կոշտ մեսիջը ապրապնդեցին ոչ մի դյույմ չհանձնվելու Պուտինի վճռականությունը 

Հեղինակը գրում է, որ իրականում այս սպառնալիքներին եւ նախազգուշացումներին Պուտինի պատասխանը դարձավ քնի պակասությանից բողոքը, եւ սա վկայում է այն մասին, որ վերջինս պատրաստվում է խորացնել Դոնեցկի ռուսամետ անջատողականների աջակցությունը: «Եթե նպատակը համաշխարհային ասպարեզում մեկուսացումը Պուտինին մատնանշելն էր՝ վերջինիս իր տանը պակաս ժողովրդական դարձնելու համար, ապա այն չաշխատեց, եւ ավելին, ցույց տվեց ռուսական մենթալիտետի խորը թյուրըմբռնումը: Արյունալի Ստալինգրադին դիմակայած եւ Երկրորդ աշխարհամարտից հետո ավելի քան կես դար տնտեսական մեկուսացման մեջ գտնվող երկիրը հազիվ թե արեւմուտքի հետ ընթացիկ հակամարտությունում առաջինը թարթի: Պուտինի վարկանիշը դեռ երբեք այսքան բարձր չի եղել», - գրում է վերլուծաբանը: 

Կրիչլոուն կարծում է, որ տնտեսական պատժամիջոցների կոկտեյլը եւ նավթի գների անկումը արդեն սկսել են ազդել ռուսական տնտեսության վրա, Արեւմուտը նույնպես ավելի շատ է զգում Մոսկվայի մեկուսացվածության ցավը: Նա ընդգծում է, որ տնտեսական պատերազմի ազդեցությունը շոշափում են Եվրոպան ու Մեծ Բրիտանիան, այլ ոչ թե ԱՄՆ-ն:

«Հնարավոր է, որ Եվրոպան ռուսական նավթադոլարների կարիքն ավելի շատ ունի, քան Ռուսաստանը 27 երկրների խափանված տնտեսական բլոկի, որոնք իրենց մեջ վիճում են միասին մնալու շուրջ,- գրում է նա:

Գագաթնաժողովի ընթացքում Պուտինը հայտարարել է, որ երկիրը պատրաստ է դիմակայել նավթի գների «աղետալի» անկմանը, եւ նրան խոսքերը բացատրում են, թե Ռուսաստանն ինչու էր այս տարի կենտրոնական բանկի գանձապահարաններում ոսկի կուտակում՝ որոշ գնահատակններով հավաքելով 1150 տոննա թանակարժեք մետաղ: Այդուհանդերձ, նույնիսկ եթե Սաուդյան Արաբիան G20-ի միակ երկիրն է, որը նաեւ OPEC-ի անդամ է, սատարի Ռուսաստանի նկատմամբ տնտեսական ճնշում կիրառելու ընդահնաուր ռազմավարությունը՝ արհեստականորեն իջեցնելով  նավթի գները, ապա այս ռազմավարությունը երկար ժամանակի ընթացքում պահելը դժվար կլիներ: Բացի այդ, Սաուդյան Արաբիայի արքայազն Ալման իբն Աբդել Ազիզ ալ-Սաուդինը գագաթնաժողովի ընթացքում Պուտինի հետ զրույցներ է ունեցել: Երկու երկրները սատարում են նոր համաշխարհային էներգետիկ կազմակերպության ստեղծումը, որը իր մակարդակով ավելի բարձր կլիներ OPEC-ից եւ Միջազգային էներգետիկ գործակալությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ