News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հայաստանում ավտոգազալցակայանները վաղ թե ուշ հաստատագրված վճարներից պետք է անցում կատարեն ԱԱՀ-ի դաշտ: Այդ մասին խորհրդարանում հայտարարեց ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը: Նրա խոսքով՝ լցակայաններում բաշխիչ աշտարակների պարտադիր առկայության մասին  2014թ.-ից ուժի մեջ մտած պահանջը այսպես, թե այնպես ենթադրում է անցում ԱԱՀ-ի:

Փոխնախարարը հավելեց, որ մի քանի տարիների ընթացքում ընդհանուր առմամբ, հաստատագրված վճարներով գործունեության մեծ թվով տեսակներ են դուրսբերվել. այսօր, բացի ԱԳԼՃԿ-ներից, դրանց են վերաբերում նաեւ տաքսիներն ու վիճակախաղերը: «Բիզնեսի այս երկու տեսակները մենք չենք էլ ծրագրում ներառել սահմանամերձ գյուղերի աջակցության օրինագծերի  փաթեթի շրջանակներում առաջարկվող արտոնյալ ոլորտների մեջ», - ընդգծեց Միրումյանը:

«Տաքսիները, քանի որ այստեղ, ինչպես հայտնի է, շատ հեշտ է մեքենան գրանցել մի վայրում, իսկ շահագործել բոլորովին այլ վայրում, իսկ վիճակախաղերը՝ հասկանալի պատճառներով. մեր օրինագիծը սոցիալական ուղղվածություն ունի, եւ մենք չենք ձգտում խթանել վիճակախաղերը», - հավելեց փոխնախարարը:

Հիշեցնենք, որ «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրինագծի համաձայն, այս գյուղերում բիզնեսը ազատվում է գործնականում բոլոր տեսակի հարկերց. փոքր բիզնեսը՝ շրջանառության հարկից, իսկ ավելի խոշորները՝ ԱԱՀ-ից: Ձեռնարկությունները ազատվում են շահութահարկից, մասնավոր ձեռնարկատերերը՝ եկամտահարկից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ