News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մեկուկես ամսվանից էլ քիչ է մնացել Եվրասիական տնտեսական միության գործարկմանը, որտեղ, անխոս, գերակայելու է մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը: Ինչպես կարելի է ենթադրել, վերջինիս համար Հայաստանի մասնակցությունը ավելի շատ կրում է քաղաքական, քան տնտեսական նշանակություն: Քանի որ մեր օրինակը ցուցադրական է լինելու այլ պետությունների, այդ թվում եւ հատկապես՝ ԱՊՀ երկրների համար:

Ասենք, օրինակ, Ռուսաստանը հանեց մեր երկիր առաքվող բնական գազի մաքսատուրքը: Ճիշտ է, տեղական սպառողների համար դրույքաչափը մնաց նախկինը, այսինքն ավելացված (անցած տարվա հուլիսի 7-ից) մակարդակում: Փոխարենը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ եկամուտները աճեցին: Դրա շնորհիվ ընկերությունը զբաղեցրեց առաջատարի տեղը Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում: Բնականաբար, աճել են ընկերության սեփականատիրոջ՝ ռուսաստանյան «Գազպրոմ» ԲԲԸ-ի դիվիդենտները:

Սակայն Ռուսաստանը նոր կազմակերպությունում իր դերը ստանձնում է ոչ ամենալավ վիճակում: Ինչպես հայտնի է, նրա տնտեսությունը ներկայումս գտնվում է մի ամբողջ շարք բացասական գործոնների, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ազդեցության տակ:

Վերջերս ՌԴ նախագահ Վլադիմիր պուտինը խոստովանել էր, թե ընթացիկ տարում սպասվում է բավական համեստ տնտեսական ճա՝ 0,5-06 տոկոսի սահմաններում: Նշենք, որ ամիսներ առաջ նույն Պուտինը հայտարարում էր, թե 1,5-2 տոկոս աճը չի բավարարում իրեն, եւ պետք է ավելի մեծ «դինամիկա» ապահովել: Նշենք, որ ՌԴ ԿԲ ներկայիս գնահատականները առաջիկայի համար ավելի համեստ են, քան երկրի նախագահինը:

Հաջորդ տարվա սկզբին գնաճը Ռուսաստանում կարող է կազմել 10 տոկոս, ընդ որում՝ մթերային բաղադրիչն ավելի բարձր կլինի: Աշխատավարձի աճը հաստատապես զիջելու է գնաճին, եւ բնակչության իրական վճարունակությունը նվազելու է: Ռուբլին կորցնում է քաշը, եւ անգամ բարձրաստիճան պաշտոնյաները խորհուրդ են տալիս ռուսաստանցիներին իրենց խնայողությունների երկու/երրորդը պահել դոլարով կամ եվրոյով:

Հայաստանի արտահանման պոտենցիալը համադրելի չէ Ռուսաստանի շուկայի ծավալի հետ, ուստի արտահանումը ՌԴ Հայաստանի համար որոշակի հեռանկարներ ունի: Որոնք, ի դեպ, շաղկապված են մեր ազգային շուկայի համար բացասական հետեւանքների հետ՝ որոշ ապրանքների գծով: Արդյունքները դեռ հուսադրող չեն: Հունվար-սեպտեմբերի արդյունքներով, մեր արտահանումը Ռուսաստան կրճատվել է 15,3 մլն դոլարով, կամ 6,5 տոկոսով: Հիմնականում դա կապված է մրգերի արտահանման կտրուկ նվազման (2,4 անգամ), նաեւ սպիրտային խմիչքների նվազման (8,5 տոկոս) հետ:

Ընդ որում, մրգերի արտահանման կրճատումը հանգեցրել է Ռուսաստանի արտահանման 3,9 տոկոս նվազման, իսկ ալկոհոլի կրճատումը՝ 3,7 տոկոս նվազման: Չնայած դրան, վերջինն ապահովում է Ռուսաստան մեր արտահանման 40 տոկոսը:  

Նշենք, որ առաջին կիսամյակում թունդ ալկոհոլային խմիչքների արտահանումը բնական ցուցիչներով կրճատվել է 20,2 տոկոսով, իսկ 3-րդ եռամսյակում աճել է 7,7 տոկոս: Բայց նախավերջին եռամսյակի քանակական դրական ցուցանիշը չի հանգեցրել արտահանման աճի՝ գնային ցուցիչներով: Բանն այն է, որ միջին մաքսային գնի անկումը նշված ժամանակահատվածում կազմել է 10,8 տոկոս տարեկան կտրվածքով: Այսինքն, թանկարժեք կոնյակի բաժինը նվազել է: Չի բացառվում, որ այստեղ իր բացասական հետքն ունի ռուսաստանցիների վճարունակության անկումը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
ՌԴ-ն կարող է նախազգուշացնել ԵԱՏՄ-ին առեւտրում սահմանափակումներ մտցնելու մասին. «Իզվեստիա»
ՌԴ իշխանությունները կարող են ԵԱՏՄ-ին զգուշացնել սահմանափակումների մասին...
Ռուսաստանում կարծում են, որ ՀՀ վարչապետի, ԱՄՆ պետքարտուղարի եւ ԵՀ նախագահի հանդիպումն ուղղված է Իրանի դեմ
Եռակողմ հանդիպումն ուղղված է Իրանի դեմ, կարծում են Ռուսաստանում...
Ամենաշատ