News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով մեջբերում է «The Washington Post» թերթում հրապարակված նույն պարբերականի խմբագիրներից մեկի՝ Ֆրեդ Հայաթի հոդվածը:

«Եթե որեւէ մեկը անցած տարվա աշնանը հայտարարեր, որ մոտ ժամանակներս Ռուսաստանը կներխուժի հարեւան երկիր կբռնակցի այն եւ կօկուպացնի այ երկրի մեկ այլ հատված, հավանաբար, բոլորը սկեպտիկ արձագանք կունենային: Հավանաբար ոչ ոք չէր հավատա, որ բախվելով ընդունված համաշխարհային կարգի խախտումներին՝ Օբամայի վարչակազմը Ռուսաստանի հետ հարաբերություններում իր քաղաքականությունը, ընդհանուր առմամբ, հաջողված կհամարի: Սակայն մենք դա տեսնում ենք:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Ուկրաինային պատկանող Ղրիմի բռնակցումը կատարված փաստ է: Վերջինս ամրապնդում է Ուկրաինայի արեւելյան լրացուցիչ տարածքի նկատմամբ իր վերահսկողությունը եւ հավանաբար, ավելիին է պատրաստվում: Պուտինի ագրեսիան իր պտուղները տվեց: Ուկրաինան հետաձգեց Եվրամիության հետ առեւտրի մասին պայմանագիրը: Երկրի տնտեսության վիճակը աղետալի է: Երբեմնի Խորհրդային Միության մաս կազմող կամ վերահսկողության տակ գտնվող այլ երկրներ՝ Հունգարիայից մինչեւ Տաջիկստան՝ նյարդային կերպով փորձում են խաղաղեցնել Ռուսաստանի բռնատերին:

Պուտինի նպատակը ոչ միայն Ուկրաինայի մասնատումն է, այլեւ Միացյալ Նահանգների եւ վերջինիս եվրոպական դաշնակիցների միջեւ երկպառակտություն մտցնելը: Սակայն դաշինքը միաբանգտնվեց  եւ Ռուսաստանի նկատամամբ պատժամիջոցներ սահմանեց: Այսպիսով, Պուտինը իր հիմնական երկու նպատակներից մեկի հարցում հաջողության չհասավ:

Պուտինը պարտվում է: Նա օտարացրեց ուկրաինացիներին եւ մեկուսացրեց իրեն. սա նաեւ ապացուցեց անցած շաբաթվա վերջին Ավստրալիայում կայացած «Մեծ քսանյակի» հանդիպման ընթացքում այլ երկրների առաջնորդների կողմից սառը ընդունելությունը: Պատժամիջոցները ցավալի հարվածներ են հասցնում ռուսական տնտեսությանը, եւ ռուբլին սողում է: Նավթի գների անկումը կնպաստի Պուտինի ռեժիմի վրա հետագա ճնշմանը: Եթե անգամ նա չպարտվի հիմա, ապա կպարտվի վերջին հաշվով, քանի որ պատմությունը բարեհաճ է բացության, ժողովրդավարության եւ միջազգային իրավունքի հարգանքի նկատմամբ:

Պուտինի յուրաքանչյուր վրդովվեցնող գործողություն ծանր կացության մեջ է դնում արեւմտյան առաջնորդներին. Ղրիմի բռնակցումը, օդանավի կործանման ժամանակ նենգ անհոգությունը, անջատողականների «ընտրությունները» չճանաչելու խոստման դրժումը, իսկ այժմ՝ զինովրների տեղակայումը ու հրադադարի ռեժիմի խախտումը: Այս գործողությունները արեւմտյան տեսակետից ռացիոնալ չեն: Դրանք էլ ավելի են մեկուսացնում Ռուսաստանին, դրանք վնասում են ռուսական տնտեսությանը:

Սակայն Պուտինը չի կիսում ռացիոնալության մասին ունեցած Ամերիկայի պատկերացումները: Նա, հավանաբար, տենչում է պատերազմի, սակայն նաեւ հասկանում է, որ ինչպես Բրիդլավն անցած շաբաթ հայտարարեց, «ՆԱՏՕ-ի ընթացիկ մարտունակությունը պարտադիր կհանգեցնի արագ արձագանքմանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ