News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանը պատրաստվում է ավտոբուսները դիզելային վառելիքից փոխադրել գազի: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, կառավարության նիստի ընթացքում հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Նրա խոսքով՝ առայժմ ծրագրվում է 73 ավտոբուս աշխատեցնել գազով: Քաղաքապետարանը մտադիր է գազային շարժիչներ ներկրել եւ դրանք տեղադրել դիզելային ավտոբուսների վրա: Շարժիչների մաքսազերծման միջոցները կառավարությունը կտրամադրի:

Նշենք, որ ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ  Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ 2013-ի օգոստոսին ստեղծված հանձնաժողովը տրանսպորտի ինքնարժեքի նվազեցման տարբերակներ է մշակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ