News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ոստիկանության Վարդենիսի բաժնում, նոյեմբերի 18-ին, ժամը 16.15-ին, մի քրեական գործի նախաքննության շրջանակներում տվյալներ են ստացվել, որ մեղադրյալներ 32-ամյա Արգիշտի Բ.-ն, 29-ամյա Արգեն Բ.-ն, 25-ամյա Արման Ս.-ն, 24-ամյա Աշոտ Հ.-ն եւ 18-ամյա Դավիթ Դ.-ն մի շարք գողություններ են կատարել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մասնավորապես նրանք գողություն են կատարել Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի կենտրոնական ճանապարհի ձախ հատվածում գտնվող մթերային խանութից:

Խանութի տնօրենը հաղորդում է տվել, որ  օգոստոսի 1-ի գիշերը կատարվել է 120.000 դրամի եւ տարբեր տեսակի ապրանքների գողություն` պատճառելով շուրջ 2.000.000 դրամի նյութական վնաս:

Նրանք գողություն են կատարել նաեւ Մարտունի քաղաքի Երեւանյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող մթերային խանութից:

Խանութի տնօրենը հաղորդում է տվել, որ  նոյեմբերի 3-ի գիշերը իր խանութից կատարվել է 40.000 մետաղադրամի եւ տարբեր տեսակի ապրանքների գողություն` պատճառելով շուրջ 2.000.000 դրամի նյութական վնաս:

Բացի այդ, հանցավոր խումբը գողություն է կատարել Վարդենիս քաղաքի Երեւանյան փողոցի թիվ 4 հասցեում գործող հագուստի խանութից:

Խանութի տնօրենը հաղորդում տվել, որ նոյեմբերի 12-ի գիշերը, պատուհանի ապակին կոտրելով, մտել են խանութ եւ գողացել տարբեր տեսակի հագուստ եւ կոշիկներ, իսկ դրամարկղից՝ 48.000 դրամ` պատճառելով ընդհանուր 900.000 դրամի նյութական վնաս:

Գողությունների մասին նախկինում չի հայտնվել:

Արգիշտի Բ.-ն եւ Արման Ս.-ն կալանավորվել են:

Ձեռնարկվում են միջոցառումներ Արգեն Բ.-ին եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ