News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Օտարերկրյա պետություններից Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող անձինք իրենց հուզող հարցերով կարող են դիմել պետական ծառայություններին եւ անգամ տեսակապի միջոցով ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին, մամուլի ասուլիսում նշել է ՏԿՆ Միգրացիոն պետական ծառայություն ղեկավար Գագիկ Եգանյանը՝ հավելելով, որ այդ նպատակով գործում է «Տունդարձ» (tundarc.am) տեղեկատվական համակարգը:

Նրա խոսքով՝  ցանկացած անձ կարող է հարց ուղղել պետական պաշտոնյային, այդ թվում տեսակապի միջոցով: Եգանյանը նշել է, որ քաղաքացիների հարցերին տեսակապի միջոցով կպատասխանեն հիմնականում վարչության պետեր եւ բաժնի պետեր:

Նա ընդգծել է, որ պետական մարմինը՝ ստանալով քաղաքացու հարցը, մուտքագրում է այն եւ քաղաքացուն ուղարկվում է 12 նիշանոց կոդ, որով տվյալ անձը կարող է հետեւել իր նամակի «ճակատագրին»:

ՏԿՆ Միգրացիոն պետական ծառայություն ղեկավարը նշել է, որ նման ծրագրերով այս տարի Հայաստան է վերադարձել 2000 մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ