News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դեպի Ռուսաստան ապրանքների լայն մատակարարման հեռանկարները բավական ոգեւորել են մեր գործարարներին, որոնք պատրաստ են նպաստել հայրենական արտադրանքի արտահանմանը: Սննդի կարեւորագույն արտադրանքներից մեկն էլ միսն է:

Սկզբունքորեն արտահանումը լրացուցիչ կամ սեփական երկրում չօգտագործվող ռեսուրսների դուրսբերումն է, սակայն հարց հնչեցնենք. Սննդի այդ որ տեսակներով մենք ավելցուկ ունենք: Գաղտնիք չէ, որ հայրենական ապրանքների ցանկում այդպիսիք եզակի են:

Նշենք, որ ասենք նույն մսի ռեսուրսների մասին պաշտոնական տվյալները կարող են բերել սխալ եզրակացությունների: Վիճակագիրներն արդեն տարիներ շարունակ «կարեւորագույն ապրանքների հաշվեկշռում» տեղական մսի արտադրության ծավալը համառորեն ներկայացնում են կենդանի քաշով, սակայն արտահանումը, նույն հաշվեկշռում ներկայացված է արդեն մսաքաշով:

Միաժամանակ, տեղական արտադրության բաժինն ընդհանուր ռեսուրսներում արհեստականորեն աճում է: Օրինակ, այս տարվա հունվար-սեպտեմբերին այդ ցուցանիշը տավարի մսի համար 84 տոկոս է, իսկ ահա դարձնելով մսաքաշ, այն նվազում է մինչեւ 67 տոկոսի:

Տեսության համաձայն, ի թիվս այլոց, արտահանումն ազդում է ներքին շուկայում գների անկման վրա, բայց ինչպես երեւում է, տեսությունը մեզանում չի գործում: Միայն մեկ օրինակ. Հունվար-սեպտեմբեր կտրվածքով ձկան արտահանումը (հիմնականում իշխան) երկու տարում ավելացել է 1,8 անգամ: Ընդ որում, արտահանվել է հանրապետությունում արտադրվող ձկան ավելի քան 18 տոկոսը: Թվում է թե արտադրանքի ինքնարժեքի նվազման հիմնավոր խթան է, սակայն նույն ժամանակահատվածում իշխանի տեղական գները ոչ միայն չեն նվազել, այլեւ բարձրացել են 1,3 անգամ: Ասել, որ բիզնես արժեքը բարձր չէր, ճիշտ չէ. մեկ կգ-ի համար 1709 դրամ, որը կազմում էր այն ժամանակվա իրական աշխատավարձի 1,5 տոկոսը: Համեմատության համար նշենք, որ զարգացած երկրներում բոլոր տեսակի սննդամթերքի վրա ծախսվում է եկամուտների 10 տոկոսը:

Գյուղատնտեսությունը 1-2 տարում արտահանման ռելսերի վրա չես դնի: Այս ոլորտում, ի տարբերություն արդյունաբերության, իներցիան ավելի մեծ է, ուստի արտադրանքի զանգվածային արտահանման համար տարիներ պետք կլինեն:

Բայց գործարարները ակտիվորեն արտադրանք են արտահանում այսրոպեական շահույթի համար: Կարտոֆիլի արտահանման աճի բացասական ազդեցությունը նրա մանրածախ գնի վրա արդեն նկատվում է: Նման փաստերը, ըստ էության, պետք է իրենց վրա սեւեռեն համապատասխանպետական մարմինների ուշադրություն, սակայն ելնելով բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններին, ուշադրություն դարձվում է միայն արտահանմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ