News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այսօր՝ նոյեմբերի 20-ին, ընդունել է ՀՀ-ում Եթովպիայի Ժողովրդավարական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կասահուն Դենդեր Մելեսեին:

Ողջունելով հյուրին, նախարարը նշել է, որ մշակույթի բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը միջպետական մակարդակով հարաբերություններ հաստատելու առաջին քայլն է եւ հույս  հայտնել, որ մշակույթը փոխհամագործակցության ճանապարհ կբացի նաեւ այլ ոլորտներում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են այն ուղղությունները, որով պետք է ընթանա հայ-եթովպիական մշակութային հարաբերությունները: Նախարար Հ. Պողոսյանը Եթովպիայի իր գործընկերոջը 2015 թվականին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու «Մշակութային քաղաքականություն. Քաղաքականություն մշակույթի համար» խորագրով համաժողովին, ինչպես նաեւ նախանշելու եւ քննարկելու համատեղ ծրագրերը:

Այնուհետեւ, ՀՀ մշակույթի նախարարությունում ստորագրվել է «Հայաստանի Հանրա¬պետության կառավարության եւ Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության կառա¬վարության միջեւ մշակույթի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը:

Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ ՀՀ-ում Եթովպիայի Ժողովրդավարական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կասահուն Դենդեր Մելեսեն:

Համաձայնագրի ստորագրումը իրավական հիմքեր կստեղծի մշակույթի բնագավառում համագործակցություն հաստատելու եւ երկու երկրների միջեւ փոխճանաչելիություն ապահովելու համար: Նշված համաձայնագրով հնարավորություն կտրվի երկու կողմերի մշակութային կազմակերպություններին ուղիղ կապեր հաստատել, մշակել բազմաբովանդակ ծրագրեր, հանդես գալ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնություններով: Համաձայնագիրը հնարավորություն կընձեռի թատրոնի, կինոյի, գրադարանների, թանգարանների, մշակութային արժեքների պահպանության, ժողովրդական արվեստի եւ մշակույթի այլ բնագավառներում համագործակցության հաստատման եւ զարգացման համար: Կողմերը կխրախուսեն նաեւ թատրոնի, գրադարանի եւ արխիվի միջեւ տեղեկատվության եւ մասնագետների փոխանակմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ