News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Համացանցում հայտնվել են Բահրեյնի թագավոր Համադ բեն Իսայի Ալ Խալիֆի հետ սելֆիի առաջին լուսանկարները: Սա իսկական սենսացիա է ողջ տարածաշրջանի համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Լուսանկարը համացանցում տեղադրել են թագավորության թհեքվոնդոյի ազգային հավաքականի մարզիկները, որոնց թագավորն ընդունել էր իր պալատում նոյեմբերի 19-ին, որպեսզի շնորհավորի միջազգային հաջող մրդելույթների առիթով:

Երիտասարդ մարզիկները բազմաթիվ ինքնանկարներ են արել Բահրեյնի թագավորի հետ եւ տեղադրել դրանք տարբեր սոցիալական ցանցերում:

Գործակալության փոխանցմամբ՝ քաղաքական գործիչները եւ արաբական միապետությունների պահպանողական կառավարիչները ձեռնպահ են մնում նման լուսանկարներում երեւալուց, ուստի բահրեյնի թագավորի հետ սելֆին մեծ հասարակական արձագանք է ունեցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ