Ոստիկանության Մաշտոցի բաժնի եւ ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 19-ին, ժամը 10.40-ին, Երեւանի Արցախի փողոցի թիվ 10 շենքի մոտից բերման է ենթարկվել 58-ամյա Հարություն Գ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա նոյեմբերի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 1-ին մասի մեղադրանքով: