News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ոմանք առաջարկում են հայ օդաչուների մարմինները փոխանակել երկու ադրբեջանցիների հետ, որոնց գործը հետաքննվում է Ստեփանակերտում: Այս մասին նոյեմբերի 20-ի մամուլի ասուլիսում տեսակապով միանալով հայտարարել է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչ, լրագրող Շահին Ռզաեւը՝ անդրադառնալով ԼՂՀ ԶՈՒ ուղղաթիռի խոցման միջադեպին:

Ըստ նրա՝ Ադրբեջանում իրավիճակն ընկալում են այնպես, ասես թե ուղղաթիռը խոցվել է ոչ թե հայկական կողմի վերահսկած ճակատային գծում, այլ «այն գիտակցաբար հատել է ճակատային գիծը եւ խոցվել չեզոք գոտում, որը ադրբեջանական ուժերի կրակի տակ է»:

«Առաջարկվում է հայ զինծառայողների մարմինները փոխանակել երկու ադրբեջանցիների հետ, որոնց գործը հետաքննվում է Ստեփանակերտում: Եվ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կարող է միջնորդ դառնալ այս հարցում: Եթե դա տեղի ունենա, ապա, իհարկե, քայլ առաջ կլինի»,- նշել է Շահին Ռզաեւը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի սադրանքները չպետք է անհետեւանք մնան. Ստեփան Դեմիրճյան
Նրա խոսքով՝ եթե մենք խաղաղության ենք ձգտում, իհարկե, դա չի նշանակում, որ պետք է տանենք Ադրբեջանի սադրանքները...
Քառօրյա պատերազմում եւ դրան հաջորդած օրերին վիրավորվել է 159 զինծառայող. գնդապետն ամփոփում է 2016-ը
Հոսպիտալներում գրանցվել է մահվան երեք դեպք...
Փորձագետ. Շուտով ադրբեջանական «հաղթանակների» ցանկում կարող է Բուենոս Այրեսն էլ հայտնվել
Պնդելը, որ Ջերմուկից կրակ է բացվում Նախիջեւանի տարածքի վրա՝ առնվազն նշանակում է ստորագրել սեփական աշխարհագրական անգրագիտության տակ...
Խոցված ուղղաթիռի դեպքից հետո պաշտոնից ազատումներ են եղել. Պնախարար
Նրա խոսքով՝ մեղքի ավելի մեծ բաժինը եղել է հակառակորդինը: «Քրեական գործ է հարուցվել, որն ընթացքի մեջ է: Իսկ անհամաչափ պատասխանը միշտ էլ եղել են եւ շարունակում են»,- նշեց նախարարը...
Ուղղաթիռի խոցումն ապացուցեց, որ ԵՏՄ-ն մեր անվտանգությունը չի ապահովում. կարծիք
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը, սակայն, կարծում է, որ քննարկումները ոչինչ չէին տա, առավել եւս «Հայաստանում տնտեսական գիտելիքներով փայլող մարդիկ չկան»…
Ուղղաթիռի խոցումը տեսագրած ադրբեջանցի զինվորը պատժվել է
Նրա նկատմամբ լուրջ քայլեր են ձեռնարկվել: Պարզապես կա տեղեկություն, որը մենք չենք կարող բարձրաձայնել, եւ խնդրում ենք ըմբռնումով մոտենալ…
Ամենաշատ