News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իսպանիայի Սեւիլիայում 88 տարեկան հասակում վախճանվել է Կաետանա Ֆիթց-Ջեյմս Ստյուարտը, որը հայտնի է որպես դքսուհի Ալբա, հայտնում է Lenta.ru-ն:

Ըստ աղբյուրի՝ ազնվականուհու մահվան լուրն իր Twitter-ում հաստատել է քաղաքի քաղաքապետ Խուան Իգնասիո Զոլդոն:

Նախորդ շաբաթ դքսուհին հոսպիտալացվել էր սրտի առիթմիայի, թոքաբորբի եւ գաստրոէնտերիտի սրացման հետեւանքով:

18-րդ դքսուհի Ալբան ծնվել էր 1926թ. մարտի 28-ին Մադրիդում: Նա հայտնի էր որպես հասարակական գործիչ եւ աշխարհում ամենից շատ տիտղոսներ ունեցող (դքսուհու 7 տիտղոս, մարքիզուհու՝ 23 եւ կոմսուհու՝ 19) անձ: Նրա անվան հետ կապված վերջին հնչեղ իրադարձությունը 2011թ. տեղի ունեցած հարսանիքն էր 60-ամյա պաշտոնյայի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ