News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի Ֆրանսիա կատարած այցելության շրջանակներում, Բուկ Բել Էրի քաղաքապետարանում ստորագրվել է  Բարեկամության հռչակագիր՝ Լեռնային Ղարաբաղի Ասկերան եւ Ֆրանսիայի Բուկ Բել Էր քաղաքների միջեւ:

Հռչակագիրը ողջունում է ազատ եւ ժողովրդավարական հասարակություն ստեղծելուն եւ զարգացնելուն ուղղված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի եւ իշխանությունների հետեւողական քայլերը եւ անընդունելի է համարում Արցախի ժողովրդի մեկուսացումը։ Այն նպատակ ունի ամրապնդել երկու քաղաքների միջեւ բարեկամական կապերը եւ համատեղ համագործակցություն հաստատել կրթության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում:

Ստորագրման արարողության ավարտին ԼՂՀ Մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը, Բուկ Բել Էրի քաղաքապետ Ռիշար Մալիեն, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը եւ Մարսելում Հայաստանի Հանրապետության փոխհյուպատոս Սամվել Լալայանը մասնակցել են Բուկ Բել Էրի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպված «Արցախի ձայներ» խմբի համերգին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ