News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՀՀ-ում Սլովենիայի նորանշանակ դեսպան Նատաշա Պրահին (նստավայրը՝ Կիեւ)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը դրական գնահատեց հայ-սլովենական հարաբերությունները եւ ընդգծեց, որ առկա է դրանց զարգացման եւ խորացման երկուստեք շահագրգռվածություն: Էդվարդ Նալբանդյանը հաջողություն մաղթեց նորանշանակ դեսպանին իր առաքելության ընթացքում եւ հույս հայտնեց, որ նա իր նպաստը կբերի հայ-սլովենական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման գործում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ բարեմաղթանքների համար՝ դեսպան Պրահը նշեց, որ Սլովենիան կարեւորում է Հայաստանի հետ համակողմանի փոխգործակցության ընդլայնումը եւ վստահեցրեց, որ առավելագույն ջանքերը կներդնի հայ-սլովենական համագործակցության խորացման համար։

Զրուցակիցները քննարկեցին քաղաքական, միջխորհրդարանական, առեւտրատնտեսական համագործակցության, գիտական, կրթական եւ մշակութային ոլորտներում շփումների ակտիվացման ուղղությամբ իրականացվող քայլերը:

Հանդիպմանն անդրադարձ արվեց միջազգային տարբեր հարթակներում փոխգործակծությանը, տարածաշրջանային եւ միջազգային հրատապ խնդիրների:

Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ Հայաստանի համատեղ ջանքերին՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ